Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Հովհաննիսյանը նամակ է գրել վարչապետ Տիգրան Սարգսյանին

Հոկտեմբեր 19,2013 14:14

«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը բաց նամակ է գրել վարչապետ Տիգրան Սարգսյանին, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը. 

Հարգարժան պարոն Սարգսյան,

Վճռաբեկ դատարանը 28.08.2013թ. թիվ ՎԴ/6817/05/11 վարչական գործով ըստ հայցի Տիգրան Խաչատուրյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 27.09.2011թ. թիվ ԱԳ546262 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 10.07.2013թ. որոշման դեմ վերադարձրել է վճռաբեկ բողոքը՝ պատճառաբանելով, որ «բողոք բերած անձի փաստարկները բավարար չեն եզրահանգելու, որ բողոքում բարձրացած հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար»: Փաստորեն, այս որոշումով, ուժի մեջ է մնում ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 10.07.2013թ. որոշումը:

Գործի էական փաստերը հետևյալն են.

Տ. Խաչատուրյանը Երևան քաղաքի Ագաթանգեղոս-Գ. Լուսավորիչ-Արշակունյաց փողոցների խաչմերուկին Ագաթանգեղոսի փողոցի կողմից մոտենալիս կատարել է աջ շրջադարձ լուսացույցի աջ լրացուցիչ սեկցիայի սլաքի թույլատրող (կանաչ) և լուսացույցի հիմնական կարմիր և դեղին ազդանշանների առկայությամբ:

Նման պայմաններում Հայաստանի Հանրապետության կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-ն «ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» (հետագայում՝ ՃԵԿ) որոշման 8-րդ, 91-րդ և 92-րդ կետերի պահանջներով թույլատրվում է կատարել աջ շրջադարձ: Տվյալ դեպքում ՃԵԿ-ի 8-րդ կետի համաձայն՝ վարորդի համար խաչմերուկ մուտք գործելու արգելք է համարվում միայն աջ լրացուցիչ կանաչ սլաքով սեկցիայի անջատված ազդանշանը: Սակայն ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը գտել է, որ լուսացույցի աջ լրացուցիչ սեկցիայի սլաքի թույլատրող ազդանշանը միացված և հիմնական դեղին ազդանշանը միանալու դեպքում վարորդը իրավունք չունի մուտք գործել խաչմերուկ: Այսինքն՝ Տիգրան Խաչատուրյանին վերագրված է մի պարտականություն, որը սահմանված չէ որևէ իրավական ակտով:

Հարգելի՛ պարոն վարչապետ.

Եթե Տիգրան Խաչատուրյանի տուգանվելու հարցը դնենք մի կողմ, ապա ի՞նչ պատասխանեն մնացած 500000 վարորդի: Կարծում ենք, որ անհրաժեշտ է անհապաղ փոփոխություններ կատարել ճանապարհային երթևեկության կանոններում՝ համապատասխանացնելով ՀՀ վարչական դատարանի վճռի, ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների պահանջներին, առավել, որ վերջինիս հակառակ՝ դա 500000 վարորդի համար էական նշանակություն ունի ՃԵԿ-ի միատեսակ կիրառումը:

 

Հարգանքներով՝

«Աքիլես» ավտովարորդների

իրավունքների պաշտպանության

կենտրոնի նախագահ  Էդուարդ Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031