Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՃՈ պետ. «Այս քաղաքում չկա որեւէ մեկը, որ կարողանա իրեն առավել զգա ինձնից»

Հոկտեմբեր 19,2013 12:10

«Հայաստանում չկա որեւէ մեկը, որը երթեւեկության ընթացքում կարող է իրեն թույլ տալ առավելություն մյուսների նկատմամբ: Եթե կա այդպիսի մեկը, որ իր վարած մեքենայով եւ ունեցվածքի, կարողությունների չափով կփորձի առավելություններ դրսեւորել մյուս վարորդների նկատմամբ, հաճույքով կուզեմ ծանոթանալ այդ մարդու հետ ու ապացուցել, որ այս քաղաքում չկա որեւէ մեկը , որ կարողանա իրեն առավել զգա ինձնից, ձեզանից եւ ցանկացած մեկ այլ վարորդից»,- այսօր «Ֆորում» ակումբում ասաց ՃՈ պետ Արսեն Արշակյանը՝ պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե մինչեւ երբ են օրենքից վեր մարդիկ խախտումներ անելու եւ ծանոթ-բարեկամ կապերով առանց տուգանվելու հեռանալու:

Նա նաեւ ասաց, որ ծառայությունները չկատարելու եւ վարչական տույժեր չկիրառելու համար այս տարվա անցած ամիսներին աշխատանքից ազատվել են հինգ ճանապարհային ոստիկան: Հինգի մեջ են մտնում նաեւ ոստիկաններ, որոնք ճանապարհին տուգանքի չափում համաձայնության են գալիս վարորդների հետ:

Արսեն Արշակյանը նաեւ ներկայացրեց  տվյալներ՝ այս տարվա անցած ինը ամիսների ընթացքում գրանցված պատահարների մասով. 832 պատահարից  43-ը ավարտվել է մահվան ելքով, վիրավորվել  են 1044 -ը:

Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի Տրանսպորտային միջոցների պատահարների ոչ մահվան ելքով դեպքերը, ըստ ՃՈ պետի,  ավելացել են 128-ով: Նա նաեւ վստահեցրեց, սխալ կայանելու համար էլ մեքենաները փողոցներից արագ հեռացվում են. «Եթե ճանապարհային ոստիկանը ծառայողական մեքենայով մոտեցավ տվյալ տարածք եւ տեսավ, որ տրանսպորտային միջոցը կայանված է երկրորդ կամ երրորդ շարքում, ինչը խոչընդոտում է երթեւեկության մյուս մասնակիցներին, ռադիոկապով տվյալ վայր է կանչում քարշակ ծառայությանը եւ երկրորդ կամ երրորդ շարքում կանգնած մեքենաները քարշակով տարվում են հատուկ պահպանվող տարածք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Spartak says:

    Ինչպես կարելի է նման արտահայտություն անել՝ ,,Չկա մեկը…,,:Բա՞ Լֆիկն ու իր պնակալեզները:

  2. ALEX says:

    Լրիվ սուտ է:ջիպերի դեմ խաղ չկա:հայաստանում օրենք չկա

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031