Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաշես Գեղամյան. «Նամակում բերված բազմաթիվ փաստագրական տվյալներ խոսում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի լուծման օգտին»

Հոկտեմբեր 19,2013 10:51

 Զորի Բալայանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված բաց նամակի հրապարակումից մեկ շաբաթ է անցել, բայց  այդ կապակցությամբ ծավալված աժիոտաժը դեռ չի դադարում։ 
   Ինչո՞վ է պայմանավորված դա, ի վերջո, ի՞նչ խնդիր էր փորձում լուծել ճանաչված մտավորականը՝ դիմելով Ռուսաստանի նախագահին եւ հիշեցնելով 200-ամյա վաղեմության պատմական անցուդարձը։
  «Հայոց աշխարհ» օրաթերթի այս հարցերին պատասխանում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը.
-Նախ, ուզում եմ նշել, որ Զորի Բալայանի բաց նամակի շուրջ մեկնաբանությունները, ցավոք սրտի, կամ մակերեսային են, կամ էլ խիստ միակողմանի։ «Մեկնաբանները» թերեւս զլանում են կամ չեն ուզում խորանալ հայանպաստ եւ ազգանպաստ այդ ընդգրկուն վերլուծական փաստաթղթի տողատակերի մեջ։
Իհարկե, մի հարցազրույցում հնարավոր չէ բացել նամակի ամբողջ ենթատեքստը եւ նրբերանգները՝ դա լրջագույն վերլուծության թեմա է, պարզապես ուզում եմ շեշտել շատ կարեւոր մի քանի հանգամանք։
Հասցեագրելով այս նամակը Վլադիմիր Պուտինին՝ Զորի Բալայանը շատ հետաքրքիր քայլ է արել՝ համոզված լինելով, որ ցանկացած ուղերձ Ռուսաստանի գործող նախագահին այսօր ուշի-ուշով ուսումնասիրվում է համայն աշխարհի մեծերի, համաշխարհային քաղաքականության ուժային կենտրոնների կողմից։
Կասկած չունեմ, որ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները եւ հասարակություններն ամբողջությամբ չէ, որ տեղյակ են 1813թ. Գյուլիստանի պայմանագրի պատմական մանրամասներին, որոնց մանրակրկիտ անդրադարձել է հեղինակն իր նամակում` հիմնավորելով դրանց դրույթների արդիականությունը։ Սա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ ծավալվող զարգացումներին նախորդած՝ 200 տարի առաջ կնքված Գյուլիստանի պայմանագրում ամրագրված սկզբունքները հիրավի չեն կորցրել իրենց այժմեականությունը, ուստիեւ անհրաժեշտություն է առաջացել դարձնել դրանք միջազգային լայն հասարակայնության սեփականությունը։
Այս պարագայում, ինչ խոսք, շատերի համար հասկանալի կդառնան Զորի Բալայանի մտահոգությունները, առավել եւս, որ նամակում բերված բազմաթիվ փաստագրական տվյալներ, ասես թե, ակնհայտորեն խոսում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի լուծման օգտին, դրանով իսկ հայկական կողմը՝ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը, հայտնվում են շահեկան իրավիճակում։ Սա՝ մեկ։
Երկրորդ՝ որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանը Ռուսաստանի մերձավոր ռազմաքաղաքական դաշնակիցն է, հիմա էլ, երբ օրակարգում դրված է Մաքսային միությանը մեր անդամակցության հարցը, նաեւ տնտեսական ամենամոտ գործընկերն է լինելու: Ուստի այս նամակով մեր ռազմաքաղաքական դաշնակիցը Մինսկի խմբի համանախագահողների առաքելությունում Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացում պատմականորեն հիմնավորված հավելյալ շահեկան դիրքեր եւ հզորություն է ստանում։
Վերջին հաշվով, եթե Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրները, ինչ-ինչ պատճառներից դրդված, փորձեն Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացում ոչ հայանպաստ դիրքորոշում որդեգրել, Ռուսաստանը արդեն կարող է որպես պահանջատեր հանդես գալ՝ մատնանշելով պատմական այն իրողությունները, որոնք բերված են Զորի Բալայանի նամակում եւ արդեն իսկ ոչ միայն հայ ժողովրդի սեփականությունն են, այլեւ միջազգային լայն հասարակության (Վլադիմիր Պուտինին ուղղված նամակները, նրա բացառիկ բարձր հեղինակության պայմաններում՝ ստանում են նոր, հզոր հնչեղություն):
Ռուսաստանի փաստարկները շատ համոզիչ կհնչեն՝ համաձայն Գյուլիստանի պայմանագրի, որի իրավահաջորդներն են Ռուսաստանի Դաշնությունը եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը, խնդրո առարկայի կարգավորման վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահ երկրներից բոլորից շատ իրավունքներ վերապահված են Ռուսաստանին

Լիլիթ Պողոսյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Maxim says:

    Արտաշեստ ջան, կոմսոմոլ ջանիտ մատաղ: Մարդ քանի մեշոկ խելք պետք է ունենա, որ քեզ պես՝
    խելոնք լինի: Այդ ի՞նչ մայր է քեզ լույս աշխարհ բերել: Ինչպես նշեցիր՝ Օբամա -Մոբամա, իրենց
    բան ու գործ թողած, ասում են անգիր են անում՝ մեր մեծ փիլիսոփա՝ Զորիկի նամակը, այն էլ՝ հենց
    Հայերենով, ինչ լեզվով, որ դիմել է Պուտինին: Իսկ Պուտինը նամակը կարդալուց, շատ խորը հուզվել
    է, և օր ու գիշեր լաց է լինում, ազդված լինելով, իր պապ ու պապերի թույլ տված սխալների համար,
    Զորիկի պապ ու պապերի հանդեպ: Պուտինի արցունքները, ողջ համացանցը ողողել է: Միայն են անխելք՝ Անգել Մերկելն է, որ իրեն էշի տեղ դրած, իբր ոչինչ չի հասկանում՝ Կադիշևայի հետ մեկ տեղ, չաստուշկաներ է պարում, Զորիկի գրած նամակի տեքստի ներքո, բայց մի տարբերությամբ, որ
    այստեղ էլ,՝ բալալայկայի փոխարեն օգտագործվում է մեր՝ ԴՀՈԼԸ: Վերջապես, այստեղ էլ հասկացան,
    որ ԴՀՈԼԸ կա՝ բալալայկա-մալալայկան, ոչ մեկին պետք չէ: Այ եթե դաշնամուր-մաշնամուրն էլ
    հանուն ԴՀՈԼԻ զոհաբերեին, այն ժամանակ մարդկությունը կհասկանար, թե այս երկու դարում, որքա՞ն բան է կորցրել: Գովեստի շատ բան ունեմ ասելու՝ հատկապես ԴՀՈԼ ստեղծողի հասցեին:

    • Gugo says:

      Մաքսիմ դու ուղղակի կրակի կտորն ես: Ես ծիծաղից մեռա: Միայն Անգելայի փոխարեն պիտի գրեիր Անկյալ,քանի որ ջան չի արել կարդալ:Թե չէ պարելու փոխարեն ինքն էլ կուլար:

  2. Նազիկ says:

    Զորի Բալայանը մի լավ բան արեց էս նամակը գրելով` լյուստրացիա,սրանից լավ ոչ ոք չէր կարող անել,ցավոք ոչ բոլորը արտահայտվելու ու լայն հասարակության կողմից ճանաչվելու հնարավորություն ունեն

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031