Լրահոս
Օրվա լրահոսը

Քննադատել, բայց շնորհքով

Հոկտեմբեր 19,2013 12:30

Մեր բարձրաստիճան հոգեւորականները պետք է սովորեն այսօրվա իրավիճակին, երբ իրենք քննադատությունից դուրս չեն, եւ երբ մենք՝ շարքային հավատացյալներս, մեր դժգոհությունն ենք արտահայտում իրենց, մեղմ ասած, ոչ ժուժկալ վարքի վերաբերյալ:

Սակայն քննադատությունն էլ չափի մեջ է գեղեցիկ՝ Վեհափառի եւ Մայր աթոռի վրա կոպիտ եւ ամբարտավան հարձակումների մեջ ոչ մի առողջ բան չկա: Իմ եկեղեցու առաջնորդին «սատանա» անվանելը ե՛ւ սրբապղծություն է, ե՛ւ լկտիություն, ե՛ւ անարդարություն: Բացի ամեն ինչից՝ դա վիրավորական է նախեւառաջ ինձ համար՝ որպես տվյալ հավատքի ներկայացուցչի: (Ի դեպ, իմանալով հանդերձ, որ բոցավառ ընդդիմադիրները «վրա են տալու», պիտի ասեմ. ներկա կամ նախկին նախագահների ամենախիստ քննադատությանը միանգամայն կողմ եմ, բայց վիրավորական, նվաստացուցիչ որակումներն ինձ համար տհաճ են՝ դրանք վիրավորում են իմ` որպես քաղաքացու, արժանապատվությունը): Գարեգին Բ-ն ամենեւին սատանա չէ. նա սովորական հայաստանյան բարձրաստիճան չինովնիկ է՝ այդ միջավայրին հատուկ մերկանտիլիզմով,  մտավոր մակարդակով եւ «հոգեւոր կրակի» իսպառ բացակայությամբ:

Ներկայիս Վեհափառը մեր պատմության մեջ ոչ առաջին, ոչ էլ վերջին կաթողիկոսն է, որը չունի հոգեւոր առաջնորդ լինելու հատկություններ: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը՝ հաստատելու համար «ով առաքելական չի, նա հայ չի», իմ կարծիքով՝ սխալ, պառակտիչ թեզը, նշում է, որ Կոմիտասի երաժշտությունը հասկանալու համար պետք է անպայման լինել մեր հավատքի մարդ: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ այդ դեպքում Բախի երաժշտությունը հասկանալու համար պետք է պարտադիր կաթոլիկ լինել, եւ դրանով մենք լռելյայն ընդունում ենք, որ Բախը միայն կաթոլիկներինն է, իսկ Կոմիտասը՝ միայն մերը: Ուզում էի պարզապես հիշեցնել, թե ինչպես են դասավորվել մեր մեծ երաժշտի եւ Մայր աթոռի «նաչալստվայի» հարաբերությունները Խրիմյան Հայրիկի մահվանից հետո: Դրանք տաղանդավոր անհատի եւ միջակ, հոգեւորին անհաղորդ ղեկավարների հարաբերություններ էին: Այնպես որ՝ հոգեւորականների մեջ «փայլատակումները» նույնքան հազվադեպ են, որքան մնացած մասնագիտություններում:

… Բարձրաստիճան հոգեւորականների հասցեին որպես իմ քննադատության պատասխան սովորաբար հետեւյալ  «սպանիչ» հակափաստարկն է բերվում՝ «իսկ դու կատարյա՞լ ես, որ այդպիսի բաներ ես գրում՝ սկզբում տես քո աչքի գերանը»: Դրան, իհարկե, հազարումի տրամաբանական պատասխան կա, բայց փորձեմ գտնել ամենակարճը: Ոչ, կատարյալ չեմ, չափազանց հեռու եմ կատարելությունից: Մենք բոլորս երկար ճանապարհ ունենք անցնելու: Վեհափառը՝ նույնպես:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (24)

Պատասխանել

  1. Ալեքսանդր says:

    Հայ եկեղեցու դերը այն ժամանակներում, երբ մենք չունեինք պետություն, հսկայական էր; Նույնիսկ շատ միջակ վեհափառների օրոք, եկեղեցին նպաստեց մեր հայ մնալուն,մեր լեզուն պահպանելուն: Սակայն այսօր, երբ մենք պետություն ունենք, եկեղեցու դերն ուռճացնելը, ևս մի իշխանամետ կուսակցություն կամ գոործածարություն դարձնելը սխալ է; Բոլոր իր արտահայտություններով, որոնցից ամենախայտառակներից մեկը օրը մեջ մեռելոց հայտարարելն է; Կառավարության հովանավորությամբ այդ մեռելոցների շքերթը պարզապես խաթարում է երկրի բնականոն գործունեությունը. երկուշաբթի օրը մարդ պետք է աշխատի, իսկ շաբաթ օրը հանգստանա: Սովետական ոճի եկեղեցին, ինչպես և սովետական ոճի ստեղծագործական միությունները մեզ վերադարձնում են անցյալ; Իսկ անցյալով ապրող ժողովրդի ապագան վտանգված է;

    • Ռուզան Սահակյան says:

      Ես,օրինակ, չհասկացա, թե սովետական ոճի եկեղեցին որն էր. սովետի իմ հիշած եկեղեցին լավ էլ եկեղեցի էր, ու Վազգեն Վեհափառ ուներ: Ու կարծեմ մեռելոցի երկուշաբթիներ էլ չունեինք: Իմ կարծիքով, Ալեքսանդր, ձեզ մոտ ինչ-որ բողոք կա, բայց դեռ փնտրում է իր ճիշտ հասցեատիրոջը, և առայժմ չի գտել:

  2. Արսեն says:

    Անցեք, անցեք ճանապարհը սիրելիներս։ Ձեզ ինչքան ժամաննակ է պետք?
    Եթե մի 3000 տարում կանցնեք՝ մի կերպ կսպասեմ, բայց եթե 4500 տարի է պետք՝ կներեք, այդքան ժամանակ չունեմ։

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Ուրախ եմ, որ Դուք այդ ճանապարհն անցել եք

      • Արսեն says:

        Շնոհակալ եմ, ձեր ուրախ լինելը ձեզ պատիվ է բերում։ Ես անցել եմ ճանապարհը, բայց հակառակ հերթականությամբ, այսինքն՝ սկզբից տեսել եմ արդյունքը, հետո ուսումնասիրել ճանապարհը։ ( Ոչ ամբողջը, Վերածննդից սկսած՝ միջնադարը հետաքրքիր չէ)։
        Դուք գրում եք,որ կաթողիկոսը իր տեղում չէ՝ սիրելիս ինչ կաթողիկոս եթե դուք ՊԵՏՈԹՑՈՒՆ ունեք? Կրոնական հիմքով պետություն եք ուզում? Ւրանի Իսլամական Հանրապետությունը ձեր քթի տակ, ուսումնասիրեք՝ այաթոլայի փոխարեն գրեք Ամենայն Հայաստանյաց կաթողիկոս, իսլամի փոխարեն՝ հայ առաքելական և կունենաք։
        Պատկերավոր ասած առաջադեմ կաթողիկոսը հասարակությանը առաջ է տանում 1630-ից մինչև 1720 թվականը, ձեր մոտ որ թվականն է?

        • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

          Ինչի՞ց եք եզրակացրել, որ ես կրոնապետություն եմ ուզում:

          • Արսեն says:

            Կախված է թվականից։ 1200 թվին եք դուք կաթողիկոսից պահանջում լինել հոգևոր առազնորդ՝ այրվում եք խարույկի վրա որպես հերետիկոս։ 1650 թվին եք պահանջում՝ դուք պրոգրեսիստ եք։ 1850 թվին՝ դոք ռեակցիոներ եք։ 2000 թվականին՝ դուք ծիծաղելի եք։ Ձեր մոտ որ թվականն է?

          • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

            Ես հարցնում եմ, որտեղի՞ց եզրակացրիք, որ ես կրոնապետության կողմնակից եք: Դուք, ի պատասխան, վիրավորանք եք գրում՝ «դուք ծիծաղելի եք»: Բնականաբար, Ձեր որեւէ գրառման այլեւս չեմ պատասխանի:

          • Արսեն says:

            Մի անգամ ևս ուշադիր կարդացեք գրավածը, անձամբ ձեզ ես որտեղ եմ վիրավորել? Եթե դուք վիրավորվել եք, նշանակում է համարում եք, որ եկեղեցի- պետություն հարաբերություններում Հայաստանում 2000 թվականն է։ Մինչդեռ դա այդպես չէ, ապացույցը՝ ձեր վախը «եկեղեցասերների» հնարավոր հարձակումներից, Ասողիկի համարձակությունը՝ որոշել ով է հայ ով ոչ ( պետության ֆունկցիաների յուրացում), պետության պաշտոնական ռեակցիայի բացակայություն (որոշել ով է հայ ով ոչ իրավունք չունի ոչ ոք, դա մաքոր ֆաշիզմ է, պետություն չի որոշում ով է հայ ով ոչ, որոշոմ է ընդհամենը՝ ով է ՀՀ քաղաքացի կամ ոչ) ։
            Կարճ։ Ձեզ չեն այրի խարույկի վրա որպես հերետիկոս, բայց կքարկոծեն (գրավոր) ձեր գրած, ընդհանուր առմամբ չեզոք հոդվածի համար։ Ըստ այդմ Եկեղեցի- պեություն հարաբերություններում Հայաստանում մոտ 1620՟-ական թվերն են։ Այդ ֆոնի վրա դուք պրոգրեսիստ եք, փափուկ հեղափոխական։
            Հիմա վիրավորվում եք, թե շնորհակալություն եք հայտնում?

          • Արսեն says:

            Հ.Գ .
            Մի մտածեք նաև, որ կրոնապետություն ցանկանալը վատ բան է։ Եթե չկա պետություն, այլ առանձին խմբավորումներ են տիրություն անում տարածքը, իրար հետ անվերջանալի պատերազմներ մղելով (Հռոմեական կայրության անկումից հետո 400-800 թվեր) և դուք ոզում եք կրոնապետություն, ապա դուք խիստ առաջադեմ մարդ եք։ Եվ այսպես կա ընդհամենը 1 հարց՝ որ թվականն է Հայաստանում?

  3. bzjackal says:

    The Nine Satanic Statements outline what “Satan” represents in the Church of Satan:
    1. Satan represents indulgence instead of abstinence.
    2. Satan represents vital existence instead of spiritual pipe dreams.
    3. Satan represents undefiled wisdom instead of hypocritical self-deceit.
    4. Satan represents kindness to those who deserve it instead of love wasted on ingrates.
    5. Satan represents vengeance instead of turning the other cheek.
    6. Satan represents responsibility to the responsible instead of concern for psychic vampires.
    7. Satan represents man as just another animal, sometimes better, more often worse than those that walk on all-fours, who, because of his “divine spiritual and intellectual development”, has become the most vicious animal of all.
    8. Satan represents all of the so-called sins, as they all lead to physical, mental, or emotional gratification.
    9. Satan has been the best friend the Church has ever had, as He has kept it in business all these years.
    https://en.wikipedia.org/wiki/Church_of_Satan#The_Nine_Satanic_Statements

    էսպես որ քննողաբար նայենք ու համեմատենք, ապա սատանիստները, հնարավոր է, վիրավորվեն Ն. Ծատուրյանի ասածներից, քանի որ մեկ-երկու կետով կաթողիկոսը չի հետևել այս պատվիրաններին:

  4. Արամ says:

    Ես վիրավորվել եմ և վիրավորանքին պատշաճ պատասխանել եմ, երբ վիրավորում էին իմ ԵՐԿՐԻ Նախագահին, իհարկե մինչև 96թ.-ը, երբ ես ու իմ Երկիրը ուներ լեգիտիմ Նախագահ, իսկ Վազգեն Վեհափառին վիրավորելու դեպքում ծայրահեղության կդիմեի, որովհետև դա իրոք սրբապղծություն կհամարեի: Այժմ Նախագահն ու Վեհափառը մասնավոր անձինք են, մեկն իր խաղամոլության մոլուցքեվ / ըստ Գեղամյանի ու Դալլաքյանի /, մյուսը հարկերից չարամտորեն խուսափող առևտրականի կերպարով / ըստ Նոր Զովք առցանցի աշխատակիցների /:
    Այնպես որ առանձնապես մի վիրավորվեք հարգելի Խմբագիր:

  5. Արամ says:

    Ի միջի այլոց, վիրավորվեք և պատասխանեք վիրավորանքին, երբ հայաստանցին, Արցախի հերոսը հայաստանցիների անվտանգության երաշխիքը տեսնում է ոչ թե Հայաստանի հզոր տնտեսությոան, հետևաբար հզոր բանակի այլ դեպի ցարի ոտքերը սողալու մեջ:

  6. Maxim says:

    Արամ, հարազատս, անկեղծ համամիտ եմ քեզ հետ, ասա՝ ցույց տուր դեպի հավատ տանող լուսավոր
    ճանապարհը: Մենք բոլորս սահմանափակվում ենք մեր աղետների պատճառների ու հետևանքների մեկնաբանությամբ:

  7. Վալոդ says:

    Բախը կաթոլիկ չի եղել։ Դուք ավելի լավ կիմանաք, բայց մինչև հիմա կարծել եմ, որ բողոքական է եղել։ Մեծ նշանակություն չունի իհարկե, բայց կան տարբերություններ։

    bzjackal, փացտորեն բոլորս էլ ակամա սատանիստ ենք ինչ որ չափով … Հայրենասիրությունը լիովին տեղավորվում է կետ 4ում ու 5ում։ Եթե չլինի պաթոսը, որևէ այլ տրամաբանություն դժվար է գտնել։ Այս հասարակ փաստը երևի երբևէ չի գիտակցվի մարդկանց ճնշող մեծամասնության կողմից չնայած իր ողջ բիրտ ու տգեղ էությանը։

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Բախի կոնֆեսիոնալ պատկանիելության խնդիրը բարդ է: Բայց, ճիշտ եք, տվյալ հոդվածի համատեքստում դա որոշիչ նշանակություն չունի: Բախի երաժշտությունը հասկանալու համար պարտադիր չէ լինել կաթոլիկ կամ լյութերական:Կարծում եմ, դրա հետ ոչ եք չի վիճի:

  8. Վալոդ says:

    Կավելացնեի, որ Բախն իր ստեղծագործությամբ դուրս է գալիս բոլոր ինստիտուցիոնալ կաղապարներից և իրավացիորեն համարվում հինգերորդ ավետարանիչ: Նարեկացու ու Բախի պես մարդիկ հազվադեպ են Երկիր գալիս:

    Maxim, լսեք Բախ, ձեր հարցերի պատասխանները կգտնեք:

  9. Gibindus says:

    Չեմ ուզում լրիվ անշնորք երևալ`թեման շատ բարդ է իմ համար, ասելիք չունեմ: Բայց թույլ տվեք մի համեստ հարց տալ: Իմ մանկության ընկեր Օհաննեսը (Հովհաննես Թումանյան) իր մի ակնարկի մեջ (“Անկեղծ չենք”), որը շատ շուտ է տպագրվել (Տպագրվել է «Փայլակ», Թիֆլիս, 1907, ապրիլի 14, N 6), գրում է,- “Դրա համար էլ բեմի վրա խաղացողները շնորքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները”: Եթե նկատեցիք, անշնորք բառի մեջ “հ” տառը չկա: Մի գուցե վերնագրի մեջից հանե՞ք “հ” տառը: Չէ, չէ`ես չեմ քննադատում, շնորքով ասում եմ: Անշնորք է ստացվում, Օհաննեսը կնեղանա: “Փայլատակում”, ինչպես նշում է հեղինակը, իսկապես ոչ մի մասնագիտության մեջ չկա:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Մեծ բանաստեղծն, անշուշտ, ազատ էր գրել այնպես, ինչպես ուզում է: Սակայն սովորական լրագրողը, կարծում եմ, պետք է առաջնորդվի ավելի «դպրացական» կանոններով: Է.Բ.Աղայան. Արդի հայերենի բացատրական բառարան. Երեւան, Հայաստան, 1976. «ԱՆՇՆՈՐՀՔ – 1/ Շնորհքից զուրկ, ապիկար, ձեռքից բան չեկող… ՇՆՈՐՀՔ – 1. Որեւէ կարգի ընդունակություն, ձիրք, բնատուր ունակություն… Հետաքրիքր է, որ օրինակ է բերվում նույն Թումանյանից՝ «Մեկը իրեն ուժը ցույց կտա, մյուսը՝ շնորհքն իր բազկի»:

  10. Անահիտ says:

    Այսօրվա Հայ Առաքելական Եկեղեցին իր բռնած դավաճանական դիրքով, ազգից կտրված ու անհաղորդ կարգավիճակով նպաստեց ու օգնեց ինձ իսպառ հեռանալ հենց իրենից ու քրիստոնեությունից, բայց ես չեմ կարող ապրել անհավատության մեջ, ես ինձ գտել եմ իմ բուն հայկական ազգային ակունքներում:
    Իսկ ինչ վերաբերում է մեր շատ սիրելի Կոմիտասին, որքան որ կարդացել եմ, լսել եմ, նա դավաճանվեց հենց էս սև սատանեքի կողմից, ու մի տեսակ վիրավորվում եմ, երբ նրան խցկում են իրանց սքեմի տակ,իբր իրանց մենաշնորհն է, որ Կոմիտասը Կոմիտաս է, թող նախ ապաշխարհեն հենց Կոմիտասին հասցրած վիրավորանքների ու նվաստացումների համար, հետո` այսօրվա վիճակի :

  11. գոհար says:

    Ամենամեծ վիրավորանքը Կոմիտասի համար այսօր ”հայկական” կոչվող երաժշտությունն է

  12. Vlad says:

    Այս իմաստով հարուստ մեր պատմությունը լավագույնս տալիս է այսօրվա վիճակի պատասխանը: Որքան թուլանում է պետությունը, այնքան “ակտիվանում” է եկեղեցին: Որքան կրճատվում են հասարակական ու տնտեսական ակտիվությունը, այնքան ավելանում են եկեղեցու հաճախորդների թիվը: Որքան աղքատանում է մարդը, այնքան մեծ է նրա սնահավատությունը…
    Մի խոսքով, որքան վատ են պետության գործերը, այնքան ավելի “ծաղկուն” ու հարուստ է եկեղեցին: Վերջինիս “մոր փորն” ընկնելու համար անհրաժեշտ է պետության իսպառ վերացումը, ինչին և տրամաբանորեն գնում ենք:

  13. Vlad says:

    Հետաքրքիր է, որ Բախի կողքին տալիս ենք Կոմիտասի անունը: Գոնե Խաչատրյան ասեք:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031