Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են այդ սափրագլուխները Ռուսաստանում

Հոկտեմբեր 19,2013 10:11
hayoc ashxarh

Անցած կիրակի Մոսկվայի Բիրյուլեւո շրջանում տեղի ունեցած ազգայնամոլական բնույթի խոշոր հուզումների հիմնական «շարժիչ ուժը» սքինհեդներն էին։ Նրանք, ի դեպ, մեծ ակտիվություն էին դրսեւորում նաեւ այդ միջադեպից հետո, ողջ շաբաթվա ընթացքում։
Ովքե՞ր են այդ սափրագլուխները, եւ իսկապես այդչափ հզոր ու վտանգավո՞ր ուժ են իրենցից ներկայացնում։
Սքինհեդները Ռուսաստանում ոչ թե ազգային, այլ սոցիալական փոփոխությունների արգասիք են։ Եթե 90-ականներին նրանք գլխավորապես աղքատ խավերի զավակներ էին, ապա այսօր զգալի տոկոս են կազմում միջին եւ մանր բիզնեսի ներկայացուցիչների զավակները, որոնց համար «եկվորները», նախ և առաջ մրցակիցներ են ընտանեկան բիզնեսում։
Աստիճանաբար ձեւավորվեցին, այսպես կոչված, «ֆիրմաներ». արեւմտյան սափրագլուխ շարժումների եւ քրեական խմբավորումների հիբրիդներ։ Իրենց հարգող «ֆիրմաները» ունեն կանոնադրություն, որը մանրազնին կանոնակարգում է անդամների պահվածքը։ «Ֆիրմայի» անդամները, որպես կանոն, ունեն ատրիբուտներ. միանման «կագոլներ» (գլխարկներ) կամ «բոմբերներ» (բաճկոններ)։ Ոմանք ունեն միանման դաջվածք կամ սանրվածք։
Բազմաթիվ «ֆիրմաներում» ձեւականորեն արգելվում է խմել, ծխել եւ թմրանյութեր օգտագործել, թեեւ այդ պատվիրանին քչերն են հետեւում։ Բայց եթե մեկնումեկը սկսում է չարաշահել եւ թույլ դրսեւորել իրեն ծեծկռտուքներում, ապա նրան, ամենայն հավանականությամբ, կվռնդեն։
Չափազանց շատ են սքինհեդների տարբեր հոսանքները, բայց չկա մեկը, որտեղ միջինասիացիներին, աֆրիկացիներին կամ կովկասցիներին մարդ համարեն։
Խմբավորումների մեծամասնությունից կարող ես ազատ դուրս գալ, բայց մի մասում դրա համար կարող են առնվազն ծեծել՝ կիսամեռ անելու աստիճան։ «Պայքարից» հեռանում են աստիճանաբար, տարիքի հետ եւ ընտանիքավորվելով։ Որոշ «ֆիրմաներ» ունեն ծեծկռտուքներում հեղինակություն նվաճած առաջնորդ, մյուսներում հիերարխիա է՝ «հիմքը» (նրանք, ովքեր կանգնած են «ֆիրմայի» ակունքներում) եւ «մերձավորները»։
Մարտական «ֆիրմաները» հարձակվում են ոչ միայն եկվորների վրա։ Ծեծում են նաեւ ոչ ֆորմալ միավորումների ներկայացուցիչներին, որոնք իբր խայտառակում են ազգը։ Ծեծում են ե՛ւ տղաներին, ե՛ւ աղջիկներին։ Ընկածներին հարվածում են ներբանի մեջ պողպատե սուր պտուտակներ խրած «միլիտարի» ճտքակոշիկներով. այդպիսի կոշիկով հարվածը դեմքի վրա պատռած վերք է թողնում։
Եվ այդուհանդերձ «եկվորների» դեմ ակցիաները շատ ավելի կարեւոր են։ Մարտիկները «ֆիրմաներում» սովորաբար բաժանված են «հնգյակների», իսկ, երբեմն, մի քանի խմբավորումներ համատեղ ակցիա են պատրաստում, ուղարկելով «հավաքական թիմ». մեկ-երկու մարտիկ ամեն «ֆիրմայից»։ Ամբոխի մեջ նրանք ձեւացնում են, թե չեն ճանաչում միմյանց, իսկ այդ ընթացքում գտնում են միայնակ կովկասցու, ասենք, մետրոյի վագոնում, եւ հերթով ծեծում։

Վարդան Բարսեղյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031