Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրությունը մի խախտեք

Հոկտեմբեր 19,2013 09:55

Ինչ-որ երիտասարդական կազմակերպություն իր առջեւ նպատակ է դրել պայքարել աղանդների դեմ եւ մեր էլեկտրոնային փոստը հեղեղում է նամակներով, ասուլիսներ տալիս, հայտարարություններ անում՝ բացահայտելով «ժողովրդի թշնամիներին»: Թողնենք մի կողմ, թե այս երիտասարդներն ինչու են իրենց վրա վերցրել նման «ազգափրկիչ» գործունեություն, եւ ով է նրանց ստիպում զբաղվել մի գործով, որից ակնհայտորեն վատ հոտ է փչում:

Դառնանք այն փաստին, որ Հայ-առաքելական եկեղեցուն դավանել-չդավանելը մարդու անհատական ընտրության հարց է: Եթե պետությունն ընդունել է «Խղճի ազատության մասին» օրենքը, թույլ է տվել, որ տարբեր կրոնական կազմակերպություններ գրանցվեն եւ գործունեություն ծավալեն իր տարածքում, կնշանակի հավատքի, դավանանքի, տարբեր կազմակերպություններին հարելու ազատություն է սահմանված մեզանում: Իսկ նրանք, ովքեր խախտում են օրենքը՝ կրոնական անհանդուրժողականություն են քարոզում, հետապնդում են այլ կրոնական դավանանք ունեցող անձանց, պետք է պատժվեն:

 Արմինե Օհանյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031