Այսօր, երբ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվում էր «Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ Զարուհի Փոստանջյանի հեղինակած, անընդհատ հարց էր բարձրացվում դրա աննպատակահարմարության մասին, եւ փաստարկներից մեկն էլ այն էր, որ ԼՂ իշխանություններն էլ կողմ չեն դրան:
ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, օրինակ, տիկին Փոստանջյանից հետաքրքրվեց. «Մեր նպատակը Արցախի միջազգային ճանաչումն է, եւ այս առումով ինձ հետաքրքրում է՝ արդյոք դուք ձեր նախաձեռնությունը քննարկե՞լ եք Արցախի իշխանությունների հետ, նրանք կիսո՞ւմ են Ձեր կարծիքը, որ հենց այսօր Հայաստանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Ես ամենեւին չեմ կասկածում Ձեր հայրենասիրությանը, բայց իմ հորդորն է, որ հետ կանչեք Ձեր նախագիծը՝ թողնելով այն մի ավելի լավ օրվա»:
Տիկին Փոստանջյանն ասաց, որ խորհրդակցություններ եղել են, եւ մասնավոր զրույցներում ղարաբաղցիներն ասել են, որ Հայաստանի կողմից ԼՂՀ-ն ճանաչելը լավագույն տարբերակն է, ինչը կբերի շղթայական ռեակցիայի: Սակայն, օրինակ, Ալեքսանդր Արզումանյանը ասաց, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ ինքը շփումներ է ունեցել եւ հստակ գիտի, որ ԼՂ նախագահը, ԱԺ նախագահը, արտգործնախարարարը կողմ չեն այս պահին այդ հարցը բարձրացնելուն՝ «կողմ են, որ Իսպանիան կամ այլ երկիր ճանաչի, բայց ոչ՝ Հայաստանը»:
Պարոն Արզումանյանն առաջարկեց Ղարաբաղի հարցով փակ լսումներ սկսել Ազգային ժողովում՝ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությամբ. «Պաշտոնյաներ բերենք Լեռնային Ղարաբաղից, լսենք նրանց: Լինում է, որ ղարաբաղցիները գալիս եւ տնօրինում են Երեւանում, բայց հակառակը չի լինում, էլի, որ մենք՝ երեւանցիներով, որոշենք Ղարաբաղի ճակատագիրը»:
Կարդացեք նաև
Ի պատասխան այն պնդումներին, որ ղարաբաղցիները այս պահին նպատակահարմար չեն գտնում ԼՂ-ի ճանաչումը մեր կողմից, տիկին Փոստանջյանը հիշեց հետեւյալ միջադեպը: Երբ պետաիրավական հանձնաժողովում քննարկվեց եւ մերժվեց Պոնտոսի հույների եւ ասորիների ցեղասպանությունը ճանաչելու օրինագիծը, դրանից հետո Բրյուսելում կայացած մի քննարկման ժամանակ հույները այդ հարցը բարձրացրեցին հայ պատվիրակների առջեւ՝ ինչո՞ւ չճանաչեցիք մեր ցեղասպանությունը, չէ՞ որ այդ օրինագիծը կար ձեր օրակարգում: Տիկին Փոստանջյանն ասաց, որ Վահան Հովհաննիսյանն ուղղակի փրկեց իրավիճակը՝ դիվանագիտական լեզվով «լղոզելով» հարցը: Սակայն եթե ինքը խոսեր, ինքը չէր կարող դիվանագիտորեն հարցը փակել, բայց եւ չէր կարող ասել, որ, գիտեք ինչ, այդ քննարկմանը մասնակցում էր Հայաստանի ասորական համայնքից մի տիկին, որը պնդում էր, որ՝ ոչ, ոչ, հանկարծ այդպիսի բան չանեք, եւ հայ պատգամավորներն էլ, այդ տիկնոջը լսելով, մերժեցին ընդունել օրենքը: Եվ հիմա էլ, ըստ տիկին Փոստանջյանի, գուցե պետք չէ, որ լսենք Ղարաբաղի ներկայացուցիչներին:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Պարոնայք որոնք դեմ են Ղարաբաղի անկախություն ճանաչելուն (Արզումանյան – “Թող Իսպանիան ճանաչի”), երևի շատ են լսել որ քաղաքականությունն անբարոյականություն է, բայց երևի մինչև հիմա տեղյակ չեն որ ամեն անբաոյական բան քաղաքականություն չէ:
Ի միջի այլոց, որ ղարաբաղյան պատերազմի ժամանակ Իսպանիային սպասելիս լինեյինք, հիմա Հայաստանում ողջ մնացած հավատափոխ հայերը թուրքերեն էյին նամակ գրելու Իսպանիայի թագավորին:
Չեմ հիշում ճիշտն ասած որ հայ կամավորները ղարաբաղում կռվել գնալուց արաջ Ղարաբաղին հարցնեյին թե իրենց ուզում են ազատագրեն թե չէ:
Ո՞վ կարող է պատասխանել, թե ո՞ւմից է հռչակել իր «անկախությունը» այսպես կոչված լղհ-ն…
Եվ Ընթերցողի և Վահանի մեկնաբանությունը շատ ճիշտ է: Երևի ղարաբաղցին իր անելիքը գիտի, դրա համար էլ Հայաստանը օր օրի դատարկվում է:
Իսկ միգուցե հանրաքվե անցկացնենք և՛ Հայաստանում, և՛ Արցախում և պարզենք՝ ինչ են կարրծում բնակիչները, իհարկե եթե որևէ մեկին հետաքրքրում է շարքային քաղաքացիների կարծիքը: Կարծում եմ հարիր չէ այս ամենը վերածել խոհանոցային խոսակցության. մի քանի ղարաբաղցի ասեցին ուզում են անկախություն լինի, մի քանի հայաստանցուց լսել եմ, որ չեն ուզում…. Ի վերջո նման որոշումը կդառնա ճակատագրական մեր երկու պետությունների համար էլ: Պետք է ավելի լուրջ մոտենալ և սթափ նայել իրավիճակին: