Թուրքական հեղինակավոր «Հյուրիեթ» թերթը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը:
Ադրբեջանական «1 նյուզ.ազ»-ը գրում է, որ սոցիալական ցանցերում «Հյուրիեթ»-ին բաժանորդագրվելու կամ մեկնաբանություն թողնելու համար օգտատերերը պետք է գրանցում անցնեն հատուկ էջում:
Իսկ երկիրն ընտրելու բաժնում, որը օգտատերը պարտադիր պետք է նշի, առկա է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Էլման Աբդուլաևը հայտնել է, որ իրենք քննելու են այդ հարցը. «Քննության ժամանակ կպարզվի, արդյո՞ք թուրքական պարբերականի արարքը սովորական սխալ է, թե՞ այդ քայլը նպատակներ է հետապնդում», – ասել է Աբդուլաևը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ