Լրահոս
Օրվա լրահոսը

Комсомольская Правда. Մարտիրոսյանի հումորը հետաքրքիր է, բայց իմը չէ. Հրանտ Թոխատյան

Հոկտեմբեր 18,2013 22:09

«Վերջին Մոհիկյանը» ռուսական սերիալում նկարահանվող Հրանտ Թոխատյանը «Կոմսոմոլսկայա Պռավդա» թերթին տված հարցազրույցում պատմել է, որ մի փոքր վախ ուներ այդ ֆիլմում նկարահանվելուց առաջ:

Հարցազրույցը ներկայացնում ենք կրճատումներով: 

-Հրանտ, դուք նկարահանվում եք բազմազգ ընտանիքի մասին պատմող կատակերգական բարի ֆիլմում: Սակայն սա ամենահարմար պահը չէ: Ներգաղթյալները թեման հասարակության համար նուրբ է: Դուք չէի՞ք վախենում, որ վերջին շրջանում դառնացած մարդիկ ձեզ կարող են սխալ հասկանալ»:

-Իհարկե, մի փոքր վախ կար: Բայց ես կարծում եմ, որ հենց հիմա է պետք իրար կողք ապրող տարբեր ազգությունների մասին ֆիլմ նկարահանել, և թե ինչպես են սիրահարվում ու ընտանիք կազմում: Աշխարհն ավելի բաց է դարձել, ու չկա հետ ճանապարհ: Հիմա ամեն ինչ գնում է նրան, որ կամաց-կամաց ջնջվում են սահմանները: Մարդիկ կգնան սովորելու, աշխատելու, ճանապարհորդելու, աշխարհը տեսնելու, և, իհարկե, ավելի շատ խառնամուսնություններ կլինեն: Ու լրիվ այլ սերունդ կմեծանա, նրանց մտածելակերպն այլ կլինի՝ վերազգային»:

-Սերիալում դուք բռնակալ ամուսնու դեր եք խաղում: Կյանքում էլ եք նախընտրո՞ւմ այդ ձևը:

-Մեզ մոտ դեմոկրատիա է, որովհետև ես միշտ եմ դա տեսել մեր ընտանիքում: Ե՛վ պապս էր նախընտրում դեմոկրատական ղեկավարումը, և՛, առավելևս, հայրս: Այդուհանդերձ տան կերակրողն, անպայման, պետք է լինի տղամարդը: Սակայն ընտանիքի գլուխը տան աշխատանքները միշտ բաժանել է կնոջ հետ: Կարելի է և՛ ամանները լվանալ, և՛ արդուկ անել, ինչո՞ւ ոչ: Ես ինքս մեծ հաճույքով անում եմ:

– Ինչո՞վ կբացատրեք հայկական հումորի բարձր որակը: ՈւՀԱ-ի (КВН) հայկական խմբերը երկար տարիներ է առաջատար դիրքերն են զբաղեցնում:

– Զբաղեցնում էին: Շատ եմ ցավում, բայց դրա մասին կարելի է խոսել միայն անցյալ ժամանակով: Այժմ չկան ՈւՀԱ-ի հայկական խմբեր: Տարբեր պատճառներով: Վերջին ակումբը, որի համար չկար ոչ մի խոչընդոտ «Նոր հայեր»-ն էին: Դրանից հետո եկավ «Հայկական նախագիծ»-ը, որը երկու-երեք խաղ անցկացրեց, ու մենք հասկացանք, որ ոչ մի բան դուրս չի գա: Ու այն փակվեց: Հարցը լեզվական խոչընդոտը չէ: Այսօր Հայաստանում այդ խնդիրը չկա: Քանի որ կան ռուսական դպրոցներ, կա սլավոնական համալսարան, որտեղ կա ՈւՀԱ-ի խումբ: Այսօր տարբերությունը լեզվի մեջ չէ, այլ մտածողության: Հումորը լավն է, եթե այն գտնվում է բոլորի համար հասկանալի ենթատեքստում, երբ հասկանալի է, թե ինչի շուրջ է կատակն արվում: Իսկ այժմ չկա տեղեկատվական և հասկացության ընդհանուր դաշտ: ԽՍՀՄ-ը իմ երկիրն էր: Ես և այլ հազարավոր ջահելներ, սրտի կանչով գնում էինք Բայկալ-Ամուրյան մագիստրալ (ԲԱՄ): Ես սիրում էի Բայկալը: Շատ հաճախ էինք ընկերներով այնտեղ գնում: Մերձբալթյան երկրներն ու Միջին Ասիան՝ այդ ամենը իմ երկիրն էր: Երիտասարդները ի վիճակի չեն դրան հասնելու: Այս պատճառով նրանք այլևս չեն կարող կատակել անել այնպես, ինչպես մենք էինք կատակում:

– Հեռուստատեսությամբ կա Եվգենի Պետրոսյանի հումորը և կա Գարիկ Մարտիրոսյանինը: Ո՞րն է ձեզ ավելի հարազատ:

-Ինձ համար Պետրոսյանական հումորն արդեն անցյալ է: Մարտիրոսյանի հումորը հետաքրքիր է ինձ համար, բայց դա իմը չէ, ինչպես և հիմիկվա ՈւՀԱ-ն…»:

«Հավանաբար «…Մոհիկյան»-ը կշարունակվի», ձեզ ավելի հաճախ կկանչեն Մոսկվա, մտադրություն չունե՞ք այստեղ տեղափոխվելու:

-Աշխատանքային շրջագայության՝ մեծ հաճույքով: Բայց ապրել՝ ոչ: Ես վաղուց ունեի ԱՄՆ գնալու հնարավորություն, այնտեղ մեծ սփյուռք կա, ճանաչումս շատ մեծ է, բայց նման բան մտքովս նույնիսկ չանցավ: Ես չեմ կարող ապրել առանց Երևանի, առանց իմ թատրոնի, որն ինքս եմ ստեղծել: Մոսկվայում եղածս ժամանակը դժվարին էր: Ինձ հակացուցված է տնից երկար ժամանակով բացակայելը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Zaven says:

    Մշակույթի լուրջ գործերը չեն հնանում: Ըստ իս Պետրոսյանի գործերը, եթե հնանան, ապա նրանք ենթարկվելու են գինու հնացման <>՝ ի տարբերություն այդ հումորը արդեն անցյալում տեսնողի գործունեության:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031