Անհայտ անձինք հոկտեմբերի 6-ին հարձակվել են ուզբեկ 1-ին կիսամիջին քաշային Ալիշեր Ռահիմովի վրա, երբ նա մարզումից վերադառնալիս է եղել տուն: Սակայն միջադեպի մասին հրապարակվել է օրերս:
Ռահիմովը նոյեմբերի 4-ին Կրասնոդարում կայանալիք շոուի ընթացքում պետք է մենամարտեր ռուսաստանաբնակ հայ բռնցքամարտիկ, 20-ամյա Հայկ Շահնազարյանի հետ: Սակայն ստացված վնասվածքների պատճառով Ռահիմովն այդ օրը չի կարող ռինգ մտնել:
Տուժածը կատարվածի մասին պատմել է հետեւյալը. «Ես հերթական մարզումից տուն էի գնում: Ինձ մոտեցան մի քանի անծանոթներ, խնդրեցին միասին լուսանկարվել: Այդ ժամանակ նրանցից մեկը բալոնով գազ փչեց դեմքիս ու բոլորով սկսեցին հարվածներ տեղալ: Այդ թվում՝ նաեւ բեյսբոլի մականներով»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Մի խոսքով,՝ նկարվել հայկական վարիանտով: