Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Новости-Грузия. Իվանիշվիլին միաժամանակ երկու կի՞ն է ունեցել. վարչապետը հերքում է

Հոկտեմբեր 18,2013 20:19

Ֆրանսիայում ապրող անկախ լրագրող Վլադիմիր Իվանիձեն Ֆեյսբուքում իր հետաքննությունն էր հրապարակել՝ պնդելով, որ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին միաժամանակ երկու հոգու հետ է ամուսնացել: Գրում է «Նովոստի-Գրուզիա» լրատվականը:

Հիմնվելով ֆրանսիական արխիվներին՝ հոկտեմբերի 9-ին նա գրել էր, որ ըստ Փարիզի քաղաքապետարանի 13-րդ շրջանի պաշտոնական տվյալների, 1991թ. Բորիս (Բիձինա) Իվանիշվիլին ամուսնացել է Ինգա Պավլովայի հետ, սակայն այդ ժամանակ նա արդեն ամուսնացած է եղել Եկատերինա Խվելիձեի հետ: Լրագրողը գտել է Ինգա Պավլովային, որը հաստատել է տեղեկությունը: Ըստ Փարիզի դատարանի տվյալների, Իվանիշվիլին և Պավլովան բաժանվել են 1994թ. մայիսին: Լրագրողը նաև պնդում է, որ Իվանիշվիլին և Խվելիձեն սեփականության հետ կապված կեղծ փաստաթղթեր են ներկայացրել:

Վրաստանի վարչապետը հերքել է այս լուրը՝ որակելով այն էթիկայից զուրկ:

«Ես երբեք չեմ խաբել, օրենք չեմ խախտել և հարգում եմ իմ ընտանիքին: Ես մի կին ունեմ ու չորս երեխա նրանից: Բարի եղեք պահպանել էթիկայի նորմերը: Ու եթե դուք արխիվների մեջ եք խորանում, ապա նրբանկատ եղեք… Ընտանիքն ինձ համար սրբություն է», – պատասխանել է Իվանիշվիլին հինգշաբթի օրը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031