Ալմաթիում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի եւս մի մասնակից հաղթանակով մեկնարկեց: 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը մրցավարների միաձայն որոշմամբ առավելության հասավ Մակեդոնիան ներկայացնող փորձառու մրցակցի նկատմամբ, որը Եվրոպայի մրցանակակիր է եւ օլիմպիական խաղերի մասնակից: Սա մեր բռնցքամարտիկների 3-րդ հաղթանակն է Ղազախստանում:
Վաղը Արամ Ավագյանը երկրորդ մենամարտն է անցկացնելու, իսկ 60 կգ քաշային Հովհաննես Բաչկովը մեկնարկելու է հոկտեմբերի 20-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև