Լրահոս
Օրվա լրահոսը

«Գնդակը հիմա Հայաստանի դաշտում է»․ ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատարի խոսնակ

Հոկտեմբեր 18,2013 19:37

Azatutyun.am․ Հայաստանի հետ 3.5 տարի բանակցված Ասոցացման համաձայնագիրը Եվրամիությունը Վիլնյուսում չի նախաստորագրի, այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակ Փիթեր Ստանոն` ի պատասխան Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից շարունակաբար հնչող այն համոզմունքին, որ Ասոցացման համաձայնագիրը ինչ-որ տարբերակով, այդուամենայնիվ, նախաստորագրվելու է Վիլնյուսում:

«Ես կարող եմ մեկնաբանել այն իրողությունների մասին, որոնք մենք ունենք մեր հարաբերություններում: Նախկինում մենք ձգտում ունեինք, ընդհանուր ձգտում՝ ունենալ Ասոցացման համաձայնագիրը՝ ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը: Մենք ձգտում էինք նախաստորագրել այն Վիլնյուսում, և մենք բանակցել ենք այս փաստաթուղթը, մեկ միասնական փաստաթուղթը, բաղկացած երկու՝ քաղաքական և առևտրային մասերից՝ որպես մեկ փաթեթ: Այս միասնական փաթեթը հնարավոր չէ նախաստորագրել կապված այն նորության հետ, որ Հայաստանը պատրաստվում է անդամակցել Մաքսային միությանը, ինչի մասին, ի դեպ, մենք բոլորովին վերջերս տեղեկացանք: Ինչպես գիտեք, Ասոցացման, ինչպես նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերը Մաքսային միության պարտավորությունների հետ անհամատեղելի են: Այնպես որ մենք չենք կարող շարունակել, ինչպես սկզբում նախատեսում էինք և չենք կարող ստորագրել այս բանակցված Ասոցացման և Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերը»,- հայտարարեց Ֆյուլեի խոսնակը։

Ճշտող հարցին, թե հնարավո՞ր է արդյոք համաձայնագրի պարզեցված կամ հարմարեցված տարբերակը նախաստորարգրել կամ ստորագրել Հայաստանի հետ, Փիթեր Ստանոն նշեց, որ Հայաստանի հետ երկխոսությունն այժմ շարունակվում է համագործակցության նոր հիմքեր փնտրելու ձևաչափի մեջ. ԵՄ-ն փորձելու է պատկերացնել, թե ինչպես կարող է շարունակել հարաբերությունները Մաքսային միության կազմում գտնվող երկրի հետ, և գնդակը, փաստորեն, հիմա Հայաստանի դաշտում է։

 

Մանրամանսերը կարող եք կարդալ՝ Azatutyun.am կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031