Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորցին մեղադրվում է սուտ մատնություն կատարելու մեջ

Հոկտեմբեր 18,2013 19:01

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ, ընթանում է սուտ մատնություն կատարելու մեջ մեղադրվող վանաձորցի Ա. Խառատյանի դատաքննությունը:

Վերջինիս, համաձայն մեղադրական եզրակացության, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անցած տարվա սեպտեմբերին ՀՀ ԿԱ ԱԱԾ ԼՄ վարչության Վանաձորի բաժնում սուտ հաղորդում է տվել այն մասին, որ 2009թ. ընթացքում Վանաձոր քաղաքի բնակիչ Արեն Ս.-ն Թուրքիայի Հանրապետության Ստամբուլ քաղաքում համատեղ բնակվելու ընթացքում իրեն հակել է թմրանյութի գործածման, թմրավաճառներին ունեցած պարտքերը մարելու, ինչպես նաև գումար վաստակելու համար ստիպել է իրեն զբաղվել մարմնավաճառությամբ:

Ա. Խառատյանը նախկինում դատված չի եղել:

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031