Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան նոր աղանդ է ներթափանցել, այս անգամ՝ Ռուսաստանի Դաշնությունից. (Տեսանյութեր)

Հոկտեմբեր 18,2013 18:39

«Հայաստանում կա շուրջ երկու հարյուր աղանդավորական  կառույցներ, որոնցից վաթսունչորսը գրանցված են: Աղանդ կա ներթափանցել է Ուկրաինայից, սակայն այստեղ ավելի շատ հետեւորդներ ունի, քան այնտեղ, քանի որ այստեղ օրենքը սահմանափակումներ չունի եւ վերջիններիս համար տարածման պարարտ հող է դարձել»,-այսօր այս մասին «Հենարան» մամուլի ակումբում հայտարարեց «Միացյալ երիտասարդական լիգայի» համանախագահ Դանիել Պետրոսյանը:

Վերջինիս փոխանցմամբ` իրենք ունեն տեղեկություններ, որ երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն ու իր ամուսինը հարում են մեկ այլ աղանդավորական շարժման, բայց այս անգամ հանդես կգանք համապատասխան փաստերով եւ տեսաձայնագրություններով:

Նշենք, որ  լիգան մոտ երկու շաբաթ առաջ հրապարակել էր  մի շարք  հայտնի մարդկանց անուններ, որոնք հարում են աղանդավորական տարբեր կառույցների:  «Մենք նոր հայտնի մարդկանց  անուններ ենք հրապարակելու, ովքեր ևս հարում են աղանդավորական   տարբեր  կառույցներ»,-ասաց նա:

Բանախոսների խոսքով` աղանդավորական կառույցների  հարում են ոչ միայն երգիչներ, դերասաններ, այլև պարողներ ու անգամ պաշտոնյաներ : «Ունենք նաեւ տեղեկություններ, որ այդ շարքերում ընդգրկված են նաեւ պաշտոնատար անձինք, սակայն ցածր պաշտոններում են»,-ասաց Դանիելը` անուններ չնշելով, քանի որ ոմանց մասին դեռ բավարար ապացույցներ չունեն,  բացի այդ`  վախենում են հետապնդումներից: «Ինձ երկու անգամ հետապնդել են»,- անկեղծացավ լիգայի մեկ այլ համանախագահ Սևակ Հովհաննիսյանը:

Դանիել Պետրոսյանի խոսքով` իրենք ստորագրահավաք էին կազմակերպել մեկ տարի առաջ, որին միացել էր 15.000  մարդ: «Ստորագրահավաքից նամակով հետո   դիմեցինք կառավարություն, որը խոստացավ  նամակում ամրագրված կետերից ընդամենը մեկին  անդրադառնալ`«հոգեորսություն» եզրույթը օրենքով  սահմանել ու ստեղծել կրոնական ոստիկանություն: Արդեն մեկ տարի է, սակայն մեր առաջարկները, ցավոք,  չեն քննարկվում  ԱԺ-ում: Բայց մենք շարունակելու ենք մեր պայքարը, քանի որ կան մարդիկ, հատկապես երիտասարդներից, ովքեր չեն հասկանում` ինչ վտանգավոր են աղանդավորական շարժումները»,- ասաց    պրն Պետրոսյանը:

Նրանք կարծում են, որ պետական մակարդակով ոչինչ չի արվում, որի մասին վկայում են անթույլատրելի հավաքները. «Երեկ Վանաձորի թաղամասերից մեկում, առանց քաղաքապետարանի թույլտվության, կրոնական կառույցը բացօթյա հավաք է իրականացրել»,-ասաց Հովհաննիսյանը` նշելով, որ թե´ այս, թե´ «Կյանքի խոսքի» դեպքերը  խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին օրենքի  շրջանակներից դուրս են:

Ի դեպ, Հայաստան նոր աղանդ է  ներթափանցել, որի առաջին հավաքը կլինի  այսօր` ժամը 19:00-ին, «Կոնգրես» հյուրանոցում: Այս մասին երիտասարդները տեղեկացել են այսօր առավոտյան: Առայժմ պարզ չէ նոր աղանդի անունը, քանի որ գաղտնի է պահվել.«Մեզ հասած տեղեկությունների, այդ աղանդն ունի թե ֆինասական, թե մարդկային մեծ ռեսուրսներ»,-ասաց Հովհաննիսյանը` ընդգծելով, որ աղանդը ներթափանցել է Ռուսաստանի Դաշնությունից:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Armen says:

    ես գիտեմ ինչ աղանդ ա էդ վերջինը,ես էդ ”համերգին” եղել եմ: Ռուս քրիստոնեական եկեղեցին է իրենց ասելով, բայց>> https://www.facebook.com/rchve/info 50-ականներ են ոնց երևում ա>>> Официальная страница Российской Церкви христиан веры евангельской (пятидесятников)

  2. Արթուր says:

    Բարև Ձեզ
    ինձ հետաքրքիր է ամեն ուր ասում են միայն Եհովայի վկաներ, պայքար նրանց դեմ: Իսկ ինչու չի անհանգստացնում չինաստանի եղբայրների Վոչման Նիի և Վիթնես Լիի տարածաց ուսմունքը, որի հովանավորներն են Կալիֆորնիա նահանգի անդամներ և Չինաստանից որոշ մարդիկ: Ձեր ճանաչաց հաղորդավարուհի և մոդել Աննա Գրիգորյանը ևս հարում է այդ աղանդին: Նրա հայրը այդ եկեղեցու գլխավորներից է: Ի դեպ նրանք նույնպես կոնգրեսում թեքեյան կենտրոնում բազմիցս անցկացրել են հավաքներ: Իսկ այժմ կենտրոնում գնել են տարածք, և էլ կարիք չունեն ուրիշ տեղերում մասնակցեն: Կտպագրվի կամ արդեն տպագրվել է Նոր կտակարանը այդ երկու չինացի եղբայրների մեկնաբանությամբ, անտանելի աղավաղված:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031