Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակներ` ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարներին

Հոկտեմբեր 18,2013 18:23

 

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակ է հղել ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարներին՝ ՀՀ-ում այդ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների կողմից հանքարդյունաբերական մասնավոր գործընթացներին միջամտությունները դադարեցնելու և նրանց գործողությունների օրինականությունը հետաքննելու կոչով: Խնդիրը, մասնավորապես, վերաբերում է Մեծ Բրիտանիայի օֆշորային գոտում գրանցված «Լիդիան Ինթերնեշընըլ» մասնավոր ընկերության հանքարդյունաբերական բիզնես շահերը սպասարկելու նպատակով կառավարական օղակների վրաԱՄՆ և Մեծ Բրիտանիայի դեսպանների  շարունակական ճնշումներին: Ինչպես նշում է նախաձեռնության անդամ, իրավաբան Արթուր Գրիգորյանը՝ դեսպանների գործողությունները հակասում են Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի 41-րդ հոդվածով սահմանված դիվանագիտական նորմերին և էթիկայի կանոններին և ողջամիտ կասկածներ են հարուցում, որ դեսպանները հավանաբար Հայաստանում զբաղվում են նույն Կոնվենցիայի 42-րդ հոդվածով արգելված՝ անձնական շահ հետապնդող առևտրային գործունեությամբ:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի մշտական փոխքարտուղար ու դիվանագիտական ծառայության ղեկավար Սայմոն Ֆրեյզերին հղված նամակում նշված են դեսպանների կողմից դիվանագիտական նորմերին և էթիկայի կանոններին հակասող կոնկրետ դեպքերը, ոսկու հանք շահագործելու մտադրություններ ունեցող «Լիդիան Ինթերնեշընըլ» ընկերության հանքարդյունաբերական ծրագրի հակասությունները ազգային օրենսդրությանը և դրա բնապահպանական ու սոցիալական վտանգները:

Նախաձեռնությունը ընդգծում է, որ 2013 թվականի հուլիսի 18-ին կառավարության 1787-Ն որոշուման հավելվածով հաստատել է «ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՋՐՀԱՎԱՔ ԱՎԱԶԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ», որով, ըստ էության, վերջ է դրվում Ամուլսարի շահագործման պրոյեկտին, քանի որ Ամուլսարի գրեթե ողջ տարածքն ընդգրկվում է Սևանա լճի անմիջական ազդեցության գոտում: Համաձայն նշված հավելվածի՝ «Սևանա լճի վրա անմիջական ազդեցության գոտին սկսվում է կենտրոնական գոտու արտաքին սահմանից և ձգվում է մինչև Սևանա լիճը շրջափակող լեռնաշղթաների ջրբաժանը, ընդգրկում է նաև ավազանի մաս կազմող Արփա և Որոտան գետերի վերին հոսանքների ջրհավաք ավազանները, Որոտան-Սևան հիդրոտեխնիկական համալիրի երկայնքով և թունելի առանցքից 3000-ական մետր լայնությամբ շերտագիծը, Կեչուտ և Սպանդարյան ջրամբարներն իրենց ջրհավաքներով: Ամիջական ազդեցության գոտում ցանկացած գործունեություն ուղղակի կամ անուղղակի ճանապարհով ազդում է Սևանա լճի, նրա մեջ թափվող գետերի հիդրոֆիզիկական, հիդրոքիմիական, հ հիդրոկենսաբանական, սանիտարաթունաբանական, հիգիենիկ և այլ որակական ու քանակական ցուցանիշների վրա»:

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը համարում է, որ որևէ տնտեսական ծրագրում օտարերկրյա ներդրողների որոշ ակտիվների առկայությունը չի կարող բավարար հիմք լինել այդ երկրներիդիվանագիտական ծառայության կողմից կոնֆլիկտային ծրագրին կոպիտ միջամտություն կատարելու համար: Իրավական տեսանկյունից խիստ խոցելի և հանրային դժգոհության լայն ալիք բարձրացրած նախագծին ԱՄՆև Մեծ Բրիտանիայի պաշտոնական ներկայացուցչության կողմից ցուցաբերվող աջակցությունը բացասական հետագիծ է թողնում այդ երկրների կողմից կողմից հռչակված՝ ժողովրդավարության, իրավունքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի սկզբունքներին և նպատակներին:

Նախաձեռնությունը ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարներից ակնկալում է սկսել անհապաղ հետաքննություն` պարզելու դեսպաններ Ջոն Հեֆերնի, Քեթրին Լիչի, Ջոնաթան Էյվզիգործողությունների օրինականությունը՝ դիվանագիտական նորմերի և էթիկայի կանոնների պահպանման հարցերի համատեքստում:

Բաց նամակների ամբողջական տեքստերը հրապարակված են նախաձեռնության teghut.am կայքում:

 

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031