Վերջերս Նիկոլայ Ծատուրյանի «Գալա» հեռուստաընկերության «Կարևորի մասին» հաղորդման ժամանակ հնչեցրած անհեթեթ մտքերի գագաթնակետը` իր ազգին «ապուշ» անվանելն էր: Դժվար է հավատալ, որ թատրոնի գեղարվեստական ղեկավարը, ժողովրդական արտիստը և պրոֆեսորի կոչում ունեցող անձը կարող է նման մտքի հեղինակ լինել: Սակայն, երբ հետևում ես հաղորդման ընթացքին պարոն Ծատուրյանի հնչեցրած մյուս անհեթեթ մտքերին` ըստ որոնց նորակառույց եկեղեցիները «անհամ են», իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «սատանա և օլիգարխ», ապա չես զարմանում, որ նա ընդունակ է իր ազգին «ապուշ» անվանել:
Պարոն Ծատուրյանի` Ամենայն Հայոց Կաթողիկոսին հասցեագրած վիրավորանքները թողնում ենք իր խղճին, իսկ նրա դատաստանը` Աստծուն, սակայն մի քանի անհեթեթ մտքերի, որոնք վերաբերում են ոչ թե անձին, այլ մեր սրբազան արժեքներին, չենք կարող չանդրադառնալ:
Առաջինը. Պարոն Ծատուրյանը նորակառույց եկեղեցիները անվանում է «անհամ»` ասելով, որ այդ եկեղեցիները նման չեն մեր հին եկեղեցիներին` հատկապես մատնանշելով հին և նոր եկեղեցիների պատերի տարբերվող գույնը: Պարոն Ծատուրյանը չի անդրադառնում, որ այդ նույն հին եկեղեցիները, երբ նոր էին կառուցվում բնականաբար նույնպես նորի տեսք ունեին, այլ ոչ թե հնի: Նույն այդ հնամենի եկեղեցիները մեզ այսօր ներկայանում են մոմի և խունկի ծխից սևացած և մեր հայրերի աղոթքով սրբացած պատերով, որը մեզ վրա ներգործող ազդեցություն է ունենում: Ժամանակներ հետո այսօրվա նոր եկեղեցիները ևս պետք է հնանան և իրենց ճարտարապետությամբ ու սրբազան արժեքով հպարտության առիթ հանդիսանան եկող սերունդների համար, որոնք պետք է օրհնեն իրենց նախնիներին, այդ թվում նաև պարոն Ծատուրյանին, ով կարծում ենք` անգիտակցորեն «ապուշ է» անվանում իր ազգին:
Բացի այդ եկեղեցին մեր ժողովրդի ընկալմամբ Աստծո տունն է, հետևաբար չի կարելի այդ սուրբ կառույցը վիրավորական խոսքերով անվանել, նույնիսկ եթե այդ կառույցի ճարտարապետությունը որևէ մեկի ճաշակին համահունչ չէ: Եկեղեցին սրբագործված է, և անընդունելի է սրբության վիրավորումը: Թերևս, այդ սրբության գաղափարը անընկալելի է պարոն Ծատուրյանի կողմից: Սակայն, եթե նույնիսկ այդպես է, ապա իբրև հայ, առավել ևս կրթված և պրոֆեսորի կոչում ստացած անձ, զուտ քաղաքավարության սահմաններում նա իրավունք չունի վիրավորել ժողովրդի սրբազան արժեքները:
Երկրորդ. անհեթեթ և անհասկանալի է այն միտքը, որով պարոն Ծատուրյանը Աստծուն տարանջատում է կրոնից: Դժվար է հավատալ, որ կրթված անձը չգիտի կրոնի և Աստծո փոխկապակցվածության մասին: Հատուկ պարոն Ծատուրյանի համար չենք զլանում անդրադառնալ կրոն բառի բացատրությանը: Կրոնը գերբնականը, աստվածությունը ներկայացնող համակարգ է, մարդու և Աստծո միջև հոգևոր հարաբերություն (լատիներենում religon բառի արմատը՝ reli, հենց նշանակում է կապ, հարաբերություն), որն իր արտահայտությունն է գտնում հավատի միջոցով, իսկ այդ հարաբերությունը տեղի է ունենում աստվածապաշտության, ծեսի ընթացքում:
Կրոնի միջոցով է, որ մենք հարաբերվում և ճանաչում ենք Աստծուն: Ուստի տարանջատել այս երկու հասկացությունները, կարծում ենք` մեղմ ասած թյուրիմացություն է:
Այն, որ թատրոնի գեղարվեստական ղեկավարը չի ընկալում հայ ազգը` իբրև սրբազան արժեք, փաստում է նաև հաղորդման վերջում նրա հնչեցրած վերջին անհեթեթ միտքը. «Սարսափելի տաղանդավոր ապուշ ազգ ենք»: Հարևան Ադրբեջանում, եթե մի անձ, առավել ևս մտավորական համարվող մեկը նման արտահայտություն հանդգներ անել, ապա հաշված ժամերի ընթացքում նրան կարտաքսեին երկրից: Բայց լավ է, որ մենք ապրում ենք ավելի ազատ երկրում: Սակայն, արդյունքում ազատ խոսքի իրավունքը հաճախ չարաշահվում է, ընդհուպ` սեփական ազգը վիրավորելու աստիճան: Երբ մեր հարևան թշնամին մեզ դատափետում է կամ որևէ հակահայության դրսևորմանն ու հայի նվաստեցմանն ենք ականատես լինում` ընդվզում ենք: Բայց ինչ պետք է անենք այն պարագային, երբ մեր «մտավորականն» է թերագնահատում և նվաստացնում իր սեփական ժողովրդին:
Եթե անձը չի գիտակցում իր ազգի արժեքը և անվանում է իր ազգը «ապուշ», ապա բնականաբար նա միանգամայն ընդունակ է վիրավորել նաև նույն այդ ազգին պատկանող սրբազան արժեքները:
ՊԱՐԹԵՎ աբեղա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Միաբան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
Զարմանալ կարելի է,թե ազգային արժեքները չհարգող նման անձը ինչպես է առաջ քաշվել ազգային մշակույթ ձեվավորող,այն ներկայացնող մտավորական միջավայր;Այն ,որ մեր մեջ,ինչպես եվ այլ ազգերի, կա ապազգայնացված,ըստ էության ինքնահարգանքի բացակայությամբ որոշակի շերտ,դա փաստ է,եվ պ-ն Ծատուրյանը հավանաբար նրանցից մեկն է,թերեվս ինքն էլ հավանաբար չի կասկածում այդ մասին;
Հոդվածի վէրնագիրը հոդվածի հետ չի համապատասխանում:
Ամէնինչին ժամանակ է պետք, սկսած ցորենի սերմից վերջացրաց մադկանց մտածելակէրպից:
հոդվածը լրիվ չկարողացա կարդալ,կեղծ է:ես գիտեմ քանի քանի մարդու,որ ասում են.ապուշ ազգ ենք,հիմար ազգ ենք,կաթողիկոսին էլ նույն ձևով են հիշում,եկեղեցիների մասին էլ չեմ ասում:Ովքեր են եկեղեցի կառուցում?բոլորս գիտենք,ենքան մեղք են գործել,ուզում են դրանով մեղքերը քավեն,միգուցե նախկինում էլ են սրանց նմանները սարքել,հաստատ,որովհետև միայն հարուստ մարդը կարա սարքի,իսկ ոնց են հարստանում?բոլոր ժամանակներում էլ նույն ձևի.խաբելով,լափելով…
Լիովին համամիտ եմ:
Does this person travel in a Bentley, too?
Շատ ճիշտ է ասել….միայն ապուշ ազգերն են ունենում ըսենց ղեկավարներ և կաթողիկոս
Մեծ ցավ եմ ապրում, տեսնելով, թե ազգս այնքան է կռացել սոցիալական խնդիրների պատճառով, որ կատեգորիկ չի ուզում ընդունել երկրի ներսում կատարվող ամեն մի դրական երևույթ: Անշուշտ ավելի տխուր է, երբ դա քննադատվում է մտավորականի, արվեստագետի կողմից: Այո, ավելի շատ պետք է կառուցվեն եկեղեցիներ, ու մարդիկ մտնելով Աստծո տուն՝ վերափոխվեն ու ավելի բարի դառնան: Ամեն րոպե հիշեք, որ թշնամին իրեն հաստատուն է զգում է հենց այսպիսի պարագայում, երբ ազգը ներսում ունենում է տարաձայնություններ, մերժում է եկեղեցուն ու նրա կողմից արված դրական քայլերը: Ու արդեն զարմանալու չի, որ օրեցօր շատանում են աղանդները : Փոխանակ լինենք եկեղեցու կողքին, մերժում ենք ու քարկոծում : Սթափվիր ազգս…
Երբ որևէ խելացի հայ մտավորական համարձակ կերպով դատողություններ է անում և փորձում գտնել այսօրվա իրավիճակում հայտնվելու մեր մոլորությունների պատճառները և գնահատականներ տալ որոշ տգեղ գործողություններ կատարողների, սահմանափակ մտքի տեր մարդիկ սկսում են նրա ելույթից առանձին բառակապակցություններ առանձնացնել () և աղմկել-աղաղակել` թե տեսեք նա վիրավորեց ազգին, նսեմացրեց մեր եկեղեցու մեծանուն դեմքերին և այլն:
Հարգելի Պարթև աբեղա, չեմ ուզում կասկածել Ձեր հայրենասիրությանը և խորհուրդ եմ տալիս, որ Դուք էլ չկասկածեք Ձեզնից ոչ պակաս ճանաչում և մեր երկրի համար ոչ պակաս նվիրում ունեցող մարդկանց հայրենասիրությանը: Եվ եթե նրանք սրտի ցավով դառը խոսքեր են ասում այսօրվա մեր կյանքի տգեղ բարքերին ընդդեմ, խորհուրդ եմ տալիս Ձեզ իրավունք չվերապահել և նրան մտավորական կոչել չակերտների մեջ: Թե չէ, ով ինչ ցանի, այն էլ կհնձի, և մի օր էլ կնկատեք որ Ձեզ էլ միաբան կկոչեն չակերտների մեջ:
Ազատ մտածելու և խոսելու մեջ վատ բան կա? Համենայն դեպս, ճշմարտությունն ա ասել,և կաթողիկոսի, և օլիգարխների ճաշակով կառուցվող եկեղեցիների, և ցածր գիտակցություն ունեցող ժողովրդի մասին …Հերիք չի ձևական բարեբաշտության ետևում թաքնվենք?…
Իհարկե բոլորս երբեմն բարկանում ենք և անպաատեհ բառեր օգտագործում, բայց եկեք ընդունենք, որ ազգին հրապարակայնորեն ապուշ անվանելը, ներեցեք, առնվազն նվաստացուցիչ է: Միգուցե նա իր ծնողներին և երեխաներին, որպես հայ ազգի ներկայացուցիչ, ապուշ է համարում, բայց ես իմ հայ ծնողներին ապուշ չեմ համարում:
Շատերի համար էլ նոր եկեղեցիները ճարտարապետական և պատմամշակութային արժեք չեն ներկայացնում, այդ թվում և ինձ: Բայց անկախ ամեն ինչից՝ եկեղեցին Աստծո տունն է և պետք է հարգանքով խոսել դրա մասին, եթե նույնիսկ կառուցված է օլիգարխի կողմից: Նման բարձր կոչում ունեցող մտավորականը իրավունք չունի հրապարակայնորեն նման վիրավորական մտքեր հնչեցնել այն պարզ պատճառով, որ նա մտավորական է: