ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի պետ Սահակ Հարությունյանը և նույն բաժանմունքի առաջատար մասնագետ Ալեքսանդր Խաչատրյանը կալանավորվել են:
Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով հարուցվել է քրեական գործ Սահակ Հարությունյանի և Ալեքսանդր Խաչատրյանի կողմից նախնական համաձայնությամբ և շորթմամբ` ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 2-րդ մասով տուգանքի դատապարտված Բ. Բ.-ի նկատմամբ համաներում կիրառելու գործընթացը կազմակերպելու համար 400 000 ՀՀ դրամ կաշառք պահանջելու և ստանալու դեպքի առթիվ:
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ Հատուկ քննչական ծառայություն