Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Սամվել Ուզունյանի նախագահությամբ ավարտվեց Լենդրուշ Գեղամյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունը:
Լենդրուշ Գեղամյանը դատապարտվեց հինգ տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման:Նրա խափանման միջոցը թողնվեց անփոփոխ` ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին:
Դատարանը ապացուցված համարեց այն, որ Լ.Գեղամյանը չի մասնակցել ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանությանը:Սակայն նա որպես հաշմանդամ ազատամարտիկ զինվորական կենսաթոշակ ստանալու և այլ իրավունքներից օգտվելու նպատակով խաբեությամբ ձեռք էր բերել ՀԱԲ -ի «Ադանա» կամավորական ջոկատի կազմում 1989-1993թթ. ընթացքում ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանությանը մասնակցելու և «կոնտուզիա» ստանալու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր:
Այդ կեղծ փաստաթղթերը Լ.Գեղամյանը ներկայացրել էր բժշկական հաստատություններ, հետազոտվել էր որպես ազատամարտիկ, իսկ 2004թ. ապրիլի 15-ի ՀՀ սոցիալական ապահովության նախարարության թիվ 2 ԲՍՓՀ-ի կողմից ճանաչվել էր 2-րդ խմբի հաշմանդամ :
Կարդացեք նաև
Կեղծ ազատամարտիկը կարողացել էր, «հաշմանդամ դառնալուց հետո» մինչեւ գործի բացահայտումը, հափշտակել առանձնապես խոշոր չափի՝ 20. 058 095 ՀՀ դրամ գումար: