Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ, սկսվել է Ակսել Մխիթարյանի դատաքննությունը:
Ակսել Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հունիսի 26-ին դասախոս Վասիլ Գևորգյանի կողմից իր ծառայողական ընկերուհու կիսամյակային քննությունները անբավարար նշանակելու կապակցությամբ վիճաբանել են, որի ընթացքում նախապես իր մոտ գտնվող սուր ծակող, կտրող գործիքով հարվածներ է հասցրել Գևորգյանի մարմնի տարբեր մասերին ու դիմել փախուստի: Գևորգյանի առողջությանը պատճառվել է ծանր վնաս:
Ակսել Մխիթարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրօր-ի 112 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, այն է` դիտավորությամբ անձի առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կապված է այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ:
Ակսել Մխիթարյանը նախկինում դատված չի եղել, այժմ «Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավոր է :
Կարդացեք նաև
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ