Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր աշխատանքը սկսեց «Եկեղեցի և պետություն փոխհարաբերություններ. հրամայականներ և մարտահրավերներ» թեմայով միջազգային գիտաժողովը:
Առաջին նիստին զեկույցներով հանդես եկան պրոֆ. Մարկո Վենտուրան (Լյուվենի Կաթոլիկ համալսարանի Եկեղեցական իրավունքի ֆակուլտետ) և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հրատարակչական և Պաշտոնական մամուլի բաժնի տնօրեն Տ. Շահե վարդապետ Անանյանը: Վերջինս ներկայացրեց «Եկեղեցի –պետություն հարաբերությունները Հայաստանում եւ եկեղեցու դերը Հայաստանի կյանքում» թեմայով զեկույցը՝ անդրադառնալով արդի՝ եկեղեցի-պետություն հարաբերություններին:
Այս թեմայի առնչությամբ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը նշեց, որ այդ համատեքստում, մասնավորապես գենդերի մասին օրենքի շուրջ հասունացած տարաձայնությանը՝ Հայ առաքելական եկեղեցին բողոքի ձայն բարձրացնելով գենդերի օրենքի դեմ՝ աջակցում է պետությանը, որպեսզի համարձակ կերպով մերժվեն ազգային մենթալիտետին հակասող օրենքները:
Գիտաժողովի մասնակիցներին իր գնահատանքն ու օրհնությունը բերեց Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը:
Կարդացեք նաև
Մարիամ ԱՎԵՏԻՍՅԱՆ