Լրահոս
Օրվա լրահոսը

Եվգենի Կասպերսկի. «Ուրախ եմ, որ Հայաստանում ուսանողները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում կիբերանվտանգության թեմայի հանդեպ»

Հոկտեմբեր 18,2013 17:03

KasperskiԱյսօր՝ հոկտեմբերի 18-ին, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը հատուկ հյուր ուներ. «Կասպերսկի լաբորատորիայի» գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին էր այցելել: Համակարգչային անվտանգության ապահովման լավագույն մասնագետը ստացավ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) պատվավոր դոկտորի կոչում: Եվգենի Կասպերսկին և ընկերության տեղեկատվական անվտանգության ոլորտի առաջատար փորձագետները հանդիպեցին ուսանողների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:

«Կիբեռսպառնալիքների քանակը անընդհատ աճում է, ուստի առավել կարևոր է դառնում դրանցից պաշտպանվելու գործընթացն ապահովող մասնագետներ պատրաստելը: Աշխարհի ապագա «փրկիչները» պետք է ոչ միայն խորը գիտելիքներ և գործնական ունակություններ ունենան, այլ, առաջին հերթին, պետք է մի քայլ առաջ մտածեն` ստեղծելով նորարար գաղափարներ,- ասաց Եվգենի Կասպերսկին՝ ավելացնելով,- Ուրախ եմ, որ Հայաստանում ուսանողները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում կիբերանվտանգության թեմայի հանդեպ և պատրաստ են կատարելագործվել ու զարգանալ այդ ոլորտում: Ես կրկնակի ուրախ կլինեմ, եթե «Կասպերսկի լաբորատորիան» կարողանա օգնել նրանց այդ հարցում»:

«Կասպերսկի լաբորատորիայի» գլխավոր տնօրենը նաև մասնակցեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում «Կասպերսկի լաբորատորիայի» ուսումնական և որակավորման կենտրոնների բացմանը:

Եվգենի Կասպերսկին առանձին հանդիպում ունեցավ լրագրողների եւ բլոգերների հետ, որի ժամանակ քննարկեց կիբերհանցագործության վտանգները, դրանցից պաշտպանման մեխանիզմները եւ պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031