Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հարսնաքարի գործով» կհարցաքննեն տուժողներին

Հոկտեմբեր 18,2013 16:58

Այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ուր վերսկսվել էր «Հարսնաքար» ռեստորանային համալիրում անցյալ տարվա հունիսին Վահե Ավետյանի եւ նրա ընկերների նկատմամբ բռնությունների գործը, հայտարարվել է ընդմիջում:

Մեղադրող Արմեն Մարուխյանը որեւէ միջնորդություն չուներ, իսկ դատավոր Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, թե քանի որ դատաքննությունը վերսկսվել է, ամբաստանյալները լրացուցիչ ցուցմունքներ են տվել նախորդ դատական նիստին, ուստի պետք է հարցաքննվեն տուժողները, որպեսզի դատաքննությամբ ձեռք բերված ապացույցներին լրացուցիչ իրավական գնահատական տրվի:

Տուժողներ Արկադի Աղաջանյանը, Արտակ Բայադյանը, Գարիկ Սողոմոնյանը եւ Էդգար Նիկոյանը դատարան չէին ներկայացել, իսկ դատավորի հարցին, թե որտեղ են, ինչու չեն եկել, տուժողի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը պատասխանեց, որ հայտնի չէ:

Ի դեպ, կարճ ընդմիջում հայտարարվեց տուժողներին գտնելու համար: Միայն մեկ տուժողից տեղեկություն ձեռք բերվեց՝ Արտակ Բայադյանը վիրահատվել է: Դատական հաջորդ նիստը նշանակվել է երկուշաբթի, ժամը 16.00-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031