«Մետրոպոլ» հյուրանոցը հրաժարվել է տեղ հատկացնել ազատամարտիկների եւ կուսակցությունների կլոր սեղան քննարկման համար:
Այսօր առավոտյան հյուրանոցը չեղյալ է համարել ազատամարտիկների հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածությունը:
«Երկու օր առաջ պատվերը տվել էինք, այսօր մեզ ասել են, որ հնարավոր չէ, որ միջոցառումն իրենց մոտ տեղի ունենա, համառորեն մեր բոլոր զանգերը պատին են բախվել: Մենք չենք կարողանում գտնել պատասխանատուին: Հետևությունները դուք արեք, մեր հետևությունները բազմաթիվ կարող են լինել: Բոլոր դեպքերում դուք գիտեք մեր երկրում ովքեր են թույլ տալիս, ովքեր՝ ոչ: Իշխանությունների ականջներն այստեղ տեսնում ենք, նրանց վախը և մտահոգությունը, որ երբեք չհավաքվեն կուսակցությունները»,-ասաց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը:
Նրա խոսքով, իրենք դիմել են նաև Արմենիա Մարիոթ և Կոնգրես հյուրանոցներին. «Երկու տեղերում էլ ասել են, որ տեղ չունեն: Չգիտեմ ով է հրահանգել, հրահանգողի մորքուրին բարևներ»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ