Լրահոս
Օրվա լրահոսը

Ջհանգիրյանը չգիտի՝ «թուրքի տակ պառկող», «մայրուղում կանգնող» արտահայտությունները էթիկայից դո՞ւրս են, թե՞ ոչ

Հոկտեմբեր 18,2013 16:42

«Պատգամավորի էթիկայի կանոնները միշտ վերանայելու կարիք կա, որովհետեւ այն էթիկայի կանոնները, որոնք այսօր սահմանված են ԱԺ կանոնակարգ օրենքով, բավականին ժամանակ առաջ են ընդունվել, իսկ կյանքն առաջ է գնում»,- ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն Aravot.am-ի հետ զրույցում այսպես պատասխանեց մեր հարցին, թե ի՞նչ են տալու մեր խորհրդարանին «Պատգամավորի վարքագծի նոր կանոնները», որոնք մշակվում են:

Գագիկ Ջհանգիրյանի խոսքերով՝ «Թեկուզ էթիկայի հանձնաժողովի ոչ հարուստ փորձին, արդեն իսկ ակնհայտ է, որ պատգամավորի էթիկայի կանոնները վերամշակման կարիք ունեն, որովհետեւ մեզ մոտ խառնված են վարքագծի կանոնները էթիկայի կանոնների հետ: Անհրաժեշտություն կա վարքագիծն առանձնացնել էթիկայից, որովհետեւ պետք է պատասխանատվություն սահմանվի վարքագծի կանոնների համար, ոչ թե սկզբունքների: Սկզբունքները ֆիքսելը, ամրագրելը դժվար է»:

Մեր հարցին՝ պատգամավորի էթիկայի կանոնները ինչքանո՞վ են կիրառելի հայաստանյան պայմաններում՝ Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ շա՜տ այսպես սուբյեկտիվ կամ օբյեկտիվ գործում են: Մեր մոտ պետք է աշխատել այդ ուղղությամբ, որ վարքագծի կանոնները աշխատեն, կիրառվեն: Կարեւոր չի պատասխանատվության խստությունը այնքան, որքան պատասխանատվության անխուսափելիությունը: Եթե պատգամավորներն իմանան, որ թեկուզ վարչական, կարգապահական, գույքային որեւէ պատասխանատվության են ենթարկվելու, դա ավելի արդյունավետ է, քան թե խիստ պատասխանատվություն է նախատեսվում, ենթադրենք՝ լիազորությունների դադարեցում, բայց երբեք չի կիրառվում»:

Թե ինչքանով է էթիկայից դուրս համարում Զարուհի Փոստանջյանի հասցեին հնչած ՀՀԿ պատգամավորների «մայրուղում կանգնող», «թուրքի տակ պառկող» արտահայտությունները՝ Գագիկ Ջհանգիրյանը չցանկացավ որեւէ գնահատական տալ՝ ասելով, թե ինքը էթիկայի հանձնաժողովի անդամ չէ եւ չի կարող ասել՝ դրանք ինչքանով են էթիկայի մեջ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031