Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խոսքի ազատության ոլորտում հետազոտությունների արդյունքներն ու իշխանության ներկայացրած իրավիճակը համընկնո՞ւմ են (Տեսանյութ)

Հոկտեմբեր 18,2013 16:33

«Freedom House» իրավապաշտպան կազմակերպության ամենամյա զեկույցի համաձայն` համացանցի ազատության առումով ամենաազատ երկրների շարքում  Հայաստանը`17-րդ հորիզոնականում է, Թուրքիան՝ 38-րդ, Ադրբեջանը` 39-րդ:  Ռուսաստանը 41-րդն է, իսկ Իրանը 60-րդ տեղն է զբաղեցնում` եզրափակելով վարկանիշային աղյուսակը։

Aravot.am-ը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանից հետաքրքրվեց` համացանցի ազատության ցուցանիշն արդյոք բավարա՞ր է խոսելու մեզանում խոսքի ազատության առումով առաջընթացի մասին: Պարոն Մելիքյանը պատասխանեց. «Freedom House» -ի զեկույցները միշտ փաստարկված  են: Այս պարագայում էլ համաձայն եմ զեկույցի հետ: Մեզանում առցանց ԶԼՄ-ները ավելի ազատ են, քան հեռարձակողները, քանի որ հեռարձակման ոլորտը տոտալ վերահսկման առարկա է  իշխանության կողմից: 2002-ին, երբ փակվեց Ա1+ը՝ «Freedom House» -ի սանդղակով մենք հայտնվեցինք մամուլի ազատության տեսանկյունից անազատների շարքում: Համարում եմ, որ մեզանում մամուլը կիսաազատ է, ունենք անազատ հեռարձակման ոլորտ: Մամուլը կիսաազատ է, քանի որ այն  բաժանված է տարբեր քաղաքական և տնտեսական ճամբարների: Համեմատաբար ազատ է առցանց ԶԼՄ-ների ոլորտը` չնայած այստեղ էլ են նկատվում որոշ փորձեր ազատության սահմանափակման ոլորտում»:

Մեր այն դիտարկմանը՝ արդյոք հակասություն չկա՞ այն բանում, որ մի կողմից ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ  լրագրողների դեմ ճնշումներն աճել են, մյուս կողմից ՀՀ իշխանությունները հայտարարում են, թե խոսքի ազատության ոլորտում առաջընթաց է գրանցվում, պարոն  Մելիքյանն այսպես արձագանքեց. «Որոշակի բարելավումներ կան: Ամեն դեպքում պակասել է ֆիզիկական բռնությունների թիվը:  Ճնշումների քանակը ալիքաձև երևույթ է: Լինում են պիկեր և դեպքեր, երբ ճնշումների թիվը նվազում է: Բայց ամենևին էլ վիճակը բարվոք չէ:  Թվերն ու փաստերը խոսում են այն մասին, որ խնդիրներ շատ կան:

Իշխանությունները միշտ էլ աշխատում են վիճակը բարվոք ցույց տալ, վարդագույն, բայց ամենևին էլ այդպես չէ, դրա համար էլ մենք հետևում ենք իրավիճակին և արձանագրում խախտումները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031