Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրիխանյանին քննարկման ժամանակ դիտողություն արեցին՝ ինքնահաստատվելու փորձ չանել

Հոկտեմբեր 18,2013 16:23

Ազատամարտիկների հրավիրած կլոր սեղան քննարկմանն այսօր ԲՀԿ-ից մասնակցում էր ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Նա քննարկման սկզբում խոսեց իրավահավասարության, սոցիալական խնդիրներից ու դրանց հետեւանքներից. «Խնդիրներ, որոնք վերաբերում են նաեւ ազատամարտի բոլոր մասնակիցներին՝ ակնհայտ մեծամասնությանը: Բոլորս գլուխ ենք խոնարհում երկրի, ազգի առջեւ ձեռք բերած իրենց ավանդին: Վառ հիշատակ նրանց, որոնք էլ չկան: Բոլորիս պարտքն է նպաստել բոլոր ուժերի կոնսոլիդացիային, որը կարող է հանգեցնել խնդիրների լուծմանը… ԲՀԿ-ն պատրաստ է կառուցողական դաշտում, ուժերի համադրման պարագայում ցանկացած ձեւաչափի քննարկմանն ու խնդիրների լուծմանը»:

Նրա խոսքով, այն առաջարկը, որը ներկայացվել է քննարկման համար՝ պետք է ճյուղավորվի, հնչեն ոլորտային հարցադրումներ եւ առաջարկվեն լուծումներ. «Ես գիտեմ, որ խնդիրը սոցիալական է, արդարությանն է վերաբերում, երկիրը ոտքի պետք է հանել, գիտեմ, որ անհրաժեշտ է արդյունաբերություն, գյուղատնտեսություն, նյութական բարիքների, երկիր մուտք գործող միջոցների հավասարաչափ բաշխում: Քաղաքացուն՝ հատկապես ազատամարտիկին, արժանավայել աշխատանք»:

Նրան ընդհատեց ազատամարտիկ Արամ Սիմոնյանը. «Մենք շեղվում ենք բուն նյութից: Եթե դա էր ընկալումը լինելու, ապա ասեմ՝ ձեր ելույթը անհամատեղելի էր այսօրվա նպատակի հետ, որովհետեւ կցանկանայինք լսել վերլուծություն իրողության մասին, ոչ թե ինքնահաստատման փորձ»:

Տիգրան Ուրիխանյանն էլ հարցրեց՝ ի՞նչ նկատի ունի վերլուծական իրողություն ասելով: Ի պատասխան, ազատամարտիկը հստակեցրեց. «Մեր կյանքի, մեր իրականության, հանրապետության վիճակի, վերլուծական գնահատականներ»:

ԲՀԿ-ական պատգամավորն էլ հակադարձեց. «Ձեզ տվեցի գնահատական: Եթե կարծում եք, որ սա վերահաստատվելու փորձ էր, ապա համոզված եղեք, շատ հնարավորություններ ունեմ վերահաստատվելու»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Եթե Ուրիխանն է գործին խառնվել, ապա ամեն ինչ կգնա հալած յուղի պես: Ուրիխանը,՝ բոլոր խաների մեջ ամենասկզբունքային խանն է: Նա իր տղամարդու խոսքը միշտ ասում է, երբ իրեն մեկ այլ տղամարդ է թելադրում:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031