Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային

Հոկտեմբեր 18,2013 16:09

Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց  Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային:

Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը կարեւորեց Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը եւ Հայաստանի մասնակցությունը Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին: Անդրադառնալով ՀՀ-ՆԱՏՕ փոխհարաբերություններին` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները եվրոպական ինտեգրման  քաղաքականության անհրաժեշտ տարրերից է եւ  եվրաինտեգրման քաղաքական բաղադրիչը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի կարեւոր ուղղություններից  մեկը: «Հայաստանը մտադիր է պահպանել եւ զարգացնել համագործակցության ներկա տեմպերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացմանը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի մասնակցությամբ միջազգային խաղաղապահ գործողություններում իր ներգրավվածությանը»,-ասաց ԱԺ նախագահը: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց ՆԱՏՕ-ի կողմից  Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը եւ, մասնավորապես, տրամադրվող խորհրդատվական օգնությունը, ՀՀ զինված ուժերի բարեփոխումների ընթացքին ցուցաբերվող օժանդակությունը  եւ  դրանց շարունակականությունը: Խոսելով Հայաստան-ՆԱՏՕ փոխհարաբերությունների խորհրդարանական ձեւաչափի մասին` ԱԺ նախագահը վստահությունը հայտնեց, որ  համագործակցությունը Խորհրդարանական վեհաժողովի հետ կրելու է շարունակական բնույթ` ի նպաստ տարածաշրջանում կայունության եւ անվտանգության հաստատման ու ժողովրդավարության զարգացման:

Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը նշեց, որ ՆԱՏՕ-ն շահագրգիռ է զարգացնել եւ խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ: «ՆԱՏՕ-ի դուռը բաց է, մենք բաց ենք համագործակցության ու պատրաստ ենք աջակցել Հայաստանին եւ հետագա  բարեփոխումների եւ  եվրաինտեգրման հարցերում», -նշեց պարոն Ապատուրայը: Նա բարձր գնահատեց   Հայաստանի մասնակցությունը  ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերի կազմում, շեշտեց մեր զինվորականների պատրաստվածության բարձր մակարդակը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը  կարեւորեց Ազգային ժողովի դերը վերահսկողության, թափանցիկության ապահովման, պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների եւ հանրային իրազեկման ոլորտներում, ինչպես նաեւ համագործակցությունը ՆԱՏՕ-ի  Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում:

Հանդիպման ընթացքում  կողմերը քննարկեցին երկկողմ կարեւորություն ներկայացնող այլ հարցեր եւս,  անդրադարձ կատարվեց տարածաշրջանային հարցերի:

 ՀՀ ԱԺ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031