Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Ռուբեն Հայրապետյանին հարցեր չտրվեցին

Հոկտեմբեր 18,2013 15:15
Hranush kharatyan

«Հարսնաքար»-ի գործով դատավարությունը հենց սկզբից կանխորոշված էր, եւ համաներումը ճիշտ լուծում էր՝ գործը հանգուցալուծման տանելու համար։ Այս մասին համոզված ասում է «Պահանջում ենք պատժել «Հարսնաքար»-ում տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» խմբի անդամ Հրանուշ Խառատյանը։

«Հիմա մեղավորը գտնվեց, որ մինչ այս պահը չէր գտնվում։
Բայց դե ինչ անեն մարդիկ, որ այդ մեղավորների հանդեպ առաջադրված հոդվածները համաներման տակ ընկնող հոդվածներ են եւ իրենք ազատ կարձակվեն։ Սկզբից 16-17 հոգու մասին էին խոսում, երկու-երեք օր հետո վերցրեցին հինգ-վեց մարդու»,- «Ա1+»-ին ասաց նա։

Տիկին Խառատյանի համար ամենացավալին այն էր, որ այս ամենն իշխանական մակարդակով գնահատական չստացավ, եւ դեռ ավելին. «Անընդհատ խոսվեց այն մասին, թե ի՞նչ կապ ունի Ռուբեն Հայրապետյանը, ընդհանրապես ի՞նչ մեղք ունի ինքը, եթե իր շուրջը սրիկաներ են հավաքված»։

Ի դեպ, տիկին Խառատյանը հատկապես ընդգծում է այն փաստը, որ թեեւ «Հարսնաքար»-ի սեփականատեր, ՀՀԿ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը ներկայացավ դատարան՝ ցուցմունք տալու, սակայն նրան համարյա հարցեր չտրվեցին։

«Նրան ռիսկ չեն անում կամ չեն ուզում հարցեր տալ՝ իրողությունը պարզելու համար»,- ասում է տիկին Խառատյանը։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031