Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արամ Հարությունյանի խոսքով` Սերժ Սարգսյանի համար աշխարհը կազինո է, նա կոնի վրա դնում է Հայաստանը

Հոկտեմբեր 18,2013 14:05

«Ստեղծվել է մի իրավիճակ, երբ իշխանափոխության համար պարարտ հող է ստեղծվել: Ժամանակը ցույց տվեց, որ այս իշխանությունների համար միայն լավ է ստացվում ընտրություններ կեղծելն ու փող աշխատելը: Եվ Սերժ Սարգսյանի համար աշխարհը կազինո է, նա արդեն կոնի վրա դնում է Հայաստանը: Նա նվաստացած է եւ նրա ֆուտբոլային դիվանագիտության արդյունքում` Հայաստանը վերածվեց ֆուտբոլային գնդակի»,- այսօր «Զարկերակ» ակումբում ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:

Արամ Հարությունյանի խոսքով` այսօր ամբողջ քաղաքական թիմը ինքնաոչնչացման մրցակցության մեջ է, բանը հասել է նրան, որ որոշ նախարարներ, մասնավորապես` Արմեն Երիցյանն իր վարկանիշը բարձրացնելու ուրիշ ճանապարհ չունի, հետեւաբար ստիպված բեմադրում է մի ներկայացում, փրկելով կամրջից նետվող մարդուն. «Սա ցույց է տալիս, որ իշխանությունները ռեսուրս չունեն եւ ժողովրդի մոտ նրանց վարկանիշը զրոյից բարձր չէ: Ամենամեծ օրինակը Բրյուսելում կայացած համագումարի ժամանակ հնչած Աշոտ Գրիգորյանի ելույթն էր, որը ներկայացնում էր Հայաստանի վիճակը, ելքը, ըստ որի՝ միակ տարբերակը իշխանափոխությունն է»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031