Լրահոս
Օրվա լրահոսը

Ջեյմս Ապատուրայ. «ԼՂ-ի հակամարտությունը չունի ոչ մի ռազմական լուծում»

Հոկտեմբեր 18,2013 13:59

«Ադրբեջանի հետ մենք ևս վարում ենք քաղաքական երկխոսություն և ունենք կիրառական համագործակցություն»,- այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը` անդրադառնալով լրագրողներից մեկի` Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների վերաբերյալ հարցին: ՆԱՏՕ-ի պաշտոնյան ասաց, որ իրենք գործընկերային հարաբերություններ ունեն և Հայաստանի և Ադրբեջանի հետ` հիշեցնելով, որ Լեռնային Ղարաբաղի հարցում ՆԱՏՕ-ն որևէ դեր չունի, բայց աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին և Մինսկի գործընթացին:

Ջեյմս Ապատուրայը նշեց, որ թե Հայաստանում, թե Ադրբեջանում ունեցած բոլոր հանդիպումներում իրենք միշտ շեշտում են այն կարևորությունը, որը տալիս են ԼՂ խնդրին. «Ինչպես այստեղ, այնպես էլ Բաքվում մենք ասել ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ոչ մի ռազմական լուծում: Մենք շատ հստակ նշել ենք, որ միակ լուծումը, որ կարող է լինել պետք է լինի բանակցային և փոխզիջումային տարբերակը: Ես կարծում եմ, բոլորի համար հստակ է, որ այս տարածաշրջանի բոլոր երկրները որքան քաղաքական և տնտեսական օգուտներ կքաղեն այդ հակամարտության խաղաղ կարգավորումից»: Նա նաեւ հույս հայտնեց, որ Մինսկի խմբի աջակցությամբ խաղաղ կարգավորումը հնարավոր կլինի գտնել ինչքան հնարավոր է շուտ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031