«Իշխանությունները թեմաներ են գցում շրջանառության մեջ, իրենցից ուշադրությունը շեղելու համար եւ վերջինը Զորի Բալայանն էր»,- այսօր «Զարկերակ» ակումբում ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը՝ մեկնաբանելով Զորի Բալայանի նամակը: Արամ Հարությունյանը գտնում է`մտավորական կոչվող մարդը՝ Զորի Բալայանը, միշտ, բոլոր այն պահերին, երբ թվում է խնդրի լուծումը լրիվ այլ տեղ է, նա նամակ է գրում Գորբաչովին, Պուտինին, Օբամային…
«Մեր մշակույթի գործիչներին այնքան սոված են պահում, երբ ինչ որ բան էլ տալիս են, դրանից հետո այդ մարդիկ դառնում են գործիք, եւ դրանցից մեկն էլ հենց Զորի Բալայանն է»,- ասաց Արամ Հարությունյանը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ