Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքում ավարտվել են հենապատերի հիմնանորոգման և նոր հենապատերի կառուցման աշխատանքները

Հոկտեմբեր 18,2013 13:18

Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի շինբարեկարգման ծրագրով մայրաքաղաքում ավարտվել են թվով 16 հենապատերի հիմնանորոգման և ևս 3 նոր հենապատի կառուցման աշխատանքները: Ծրագիրը ներառել է 7 վարչական շրջան. Ավան, Արաբկիր, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Էրեբունի և Դավթաշեն: Նոր հենապատերից մեկը կառուցվել է Էրեբունիում, 2 -ը` Նոր Նորքում: Ըստ անհրաժեշտության բետոնապատվել են վնասված հատվածները, քարաշեն հենապատերում նորոգվել կամ նորերով են փոխարինվել նաև բացակա քարերը, բարեկարգվել է արտաքին տեսքը: Միաժամանակ, որպես պարտադիր պայման, բոլոր հենապատերի անմիջական հարևանությամբ անցկացվել են ջրահեռացման համակարգեր, որպեսզի բացառվի խոնավության ներթափանցումը և հենապատերի հնարավոր քայքայումը: Ընդհանուր աշխատանքների ավարտի վերջնաժամկետ էր սահմանվել սեպտեմբերի 30-ը, սակայն նոր ուսումնական տարվա սկզբին արդեն ծրագրում ներառված և չբարեկարգված հենապատ չի եղել:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031