Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երկրորդ անգամ ոտնձգություն է կատարվել Կարո Եղնուկյանի գույքի նկատմամբ

Հոկտեմբեր 18,2013 13:02

Նախախորհրդարանի քարտուղարության հայտարարությունը

Ս.թ. հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերվա ընթացքում երկրորդ անգամ ոտնձգություն է կատարվել Նախախորհրդարանի և «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամ Կարո Եղնուկյանի գույքի նկատմամբ: Այս անգամ վնասել են նրա անձնական օգտագործման մյուս ավտոմեքենան, որը կայանած է եղել նրա բնակության շենքի բակում: Հիշեցնում ենք, որ երկու օր առաջ` ս.թ. հոկտեմբերի 15-ին, չարագործները վնասել էին նրա մեկ այլ ավտոմեքենայի անվադողերը:
Նախախորհրդարանի քարտուղարությունը հիմնավոր կասկածներ ունի, որ այս անգամ ևս նրա գույքին վնաս հասցնողները Սամվել Ալեքսանյանի շրջանակի մարդիկ են: Ավելին`երևույթն արդեն ուրվագծվում է որպես Կարո Եղնուկյանի և նրա ընտանիքի դեմ ծրագրված ահաբեկչական գործողությունների շարք:
Նախախորհրդարանի քարտուղարությունը հիմնավոր կասկածներ ունի նաև, որ այս ամենը կատարվում է պետական կառավարման համակարգի` ի դեմս դատախազության և ոստիկանության, անմիջական հովանավորությամբ և ուղղորդմամբ: Այդ մասին են վկայում Կարո Եղնուկյանի հանդեպ Սամվել Ալեքսանյանի շրջանակի կողմից շաբաթներ շարունակ անարգել կերպով ատելություն ու թշնամանք հրահրելու և սերմանելու գործողությունները, ապա նաև` դրանց իրագործմանն ուղղված սպառնալիքներն ու նրա գույքը վնասելու քայլերը, ինչպես նաև դրանց նկատմամբ դատախազության և ոստիկանության հանցավոր անտարբերությունն ու անգործությունը, որը դրսևորվում է նաև Կարո Եղնուկյանի և նրա ընտանիքի անդամների անվտանգության ապահովման անհրաժեշտությունը անհեթեթ հիմնավորումներով մերժմամբ:
Որպես ասվածի ավելի ընդհանրական ապացույցներ են իրավապահ մարմինների հանցավոր անգործությունը կառուցապատողի կողմից հանրապետական նշանակության հուշարձան Ծածկած շուկան վնասելու և ապօրինի շինարարություն կատարելու ակնհայտ փաստերն անտեսելու ու օրենքով սահմանված համապատասխան քայլեր չձեռնարկելու, ինչպես նաև կառուցապատողի հանցավոր արարքներն ամեն կերպ արդարացնելուն ուղղված նրանց գործողությունները:
Համակարգի այսպիսի վարքը մեկ անգամ ևս ապացուցում է, որ Ծածկած շուկայի ազատագրումը միայն մշակութային ժառանգության կամ օրենքն ու պետականությունն անտեսող օլիգարխի ձեռքը բռնելու պայքար չէ: Այն ի սկզբանե եղել և օրըստօրե ավելի ու ավելի է ուրվագծվում ու հասունանում որպես մեր երկիրը և ժողովրդին կեղեքող համակարգը փոխելու, ազգի ու պետության լինելության համար մղվող ազգային-ազատագրական պայքարի կարևոր մաս և յուրօրինակ մոդել:
Ուստի մենք պարտավոր ենք հաղթանակով ավարտել Ծածկած շուկայի համար մղվող պայքարը: Այդ պատճառով Նախախորհրդարանի քարտուղարությունը բոլոր առողջ ուժերին ու անհատներին կոչ է անում համախմբվել Ծածկած շուկան ազատագրելու պայքարի մեջ:

 Նախախորհրդարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031