«Համաձայնություն» կենտրոնը եւ Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամն այսօր քննարկում էին հրավիրել` «Վրաստան. նախագահական ընտրություններ եւ եվրոպական հեռանկարներ» թեմայով, որի հիմնական զեկուցողն էր` Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին:
Հոկտեմբերի 27-ին հարեւան Վրաստանում տեղի կունենան նախագահական ընտրություններ, առաջադրվել են 23 թեկնածուներ, սակայն հիմնական թեկնածուներն են՝ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից առաջադրված՝ Դավիթ Բաքրաձեն, վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի՝ «Վրացական երազանք» դաշինքի թեկնածուն Գեորգի Մարգվելաշվիլին եւ «Ժողովրդավարական շարժում» կուսակցության ղեկավար Նինո Բուրջանաձեն։
Թենգիզ Շարմանաշվիլին իր խոսքում նախ նշեց, որ սահմանադրությունն է ուժի մեջ մտնում, որի արդյունքում նախագահի լիազորություններն ավելի փոքր են լինելու:
Խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Բաքրաձեի ծրագրում անսպասելի ոչինչ չկա, նշեց դեսպանը, շեշտելով հիմնական առաջնահերթությունը՝ Վրաստանի եվրաինտեգրմանը այլընտրանք չկա, վրաց հասարակությունը զարգացման եւ անվտանգության այլընտրանք չկա: Դավիթ Բաքրաձեի համոզմամբ՝ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները կարեւոր են Վրաստանի անվտանգության առումով:
Կարդացեք նաև
Էական ծրագրային տարբերություններ Բիձինա Իվանիշվիլիի՝ «Վրացական երազանք» դաշինքի թեկնածուն Գեորգի Մարգվելաշվիլիի արտաքին քաղաքական կուրսում չկան, Վրաստանի զարգացման ուղին նույն առաջնահերթություններով է պատկերացնում, նշեց դեսպանը:
ՀՀ-ում Վրաստանի դեսպանի կարծիքով՝ Նինո Բուրջանաձեն ծանր պայմաններում է պաշտոնավարել: Դեսպանը հիշեցրեց 2008-ին Նինո Բուրջանաձեն այցելել է Մոսկվա, ինչը անհասկանալի է: Դեսպանի փոխանցմամբ` ԵՄ-իմ, ՆԱՏՕ-ի հետ փոխհարաբերություններին «այլընտրանք» բառը չի գործածում, թեեւ համագործակցությունը կարեւորում է:
Հայաստանի հետ հարաբերությունների հարցում երեք թեկնածուների պատկերացումները նույնն են` ռազմավարական կարեւորություն ունի հետ Հայաստանի հետ հարաբերությունները, նկատեց Թենգիզ Շարմանաշվիլին:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ