Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բրյուսելում քննարկվել է հայոց ցեղասպանության հարցը

Հոկտեմբեր 18,2013 12:36

Այսօր «Փաստարկ» ակումբում ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը խոսեց Բրյուսելում հոկտեմբերի 14-15-ին կայացած Եվրոպահայերի երրորդ համագումարի մասին:

Կիրո Մանոյանը տեղեկացրեց, որ Եվրոպահայության երրորդ համագումարը կարեւոր էր, որովհետեւ այնտեղ արծարծված հարցերը նաեւ օրակարգային են Հայաստանում: «Համագումարի երկու օրերին էլ մասնակցում էին Արամ Առաջինը, Հովիկ Աբրահամյանը, Բակո Սահակյանը, ինչպես նաեւ ամենայն հայոց կաթողիկոսի ներկայացուցիչը: Առաջին օրը քննարկվեց հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցը, խոսվեց այն մասին, որ արդեն պետք է անցնել հատուցման խնդիրներին: Տեսակետ հնչեց Եվրոպական միջավայրի համար առիթ ստեղծել հայ մտավորականներին համախմբվելու, թե ինչ տեսակ զրույց պետք է առաջ քաշեն Եվրոպայում: Քննարկվեց նաեւ Եվրոպայում հայ համայնքների իրավիճակը»,- տեղեկացրեց Կիրո Մանոյանը:

Ըստ նրա, փաստորեն երեսուն երկրներում ունենք հայ համայնքներ: Եվ այս առումով համագումարի ընթացքում կարեւորվեց այն, որ պետք է առանձին խորհրդաժողով անցկացվի Եվրոպայում հայ համայնքները զարգացնելու համար. «Քննարկվեց նաեւ թուրք-ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունների հարցը Եվրոպայում, շեշտվեցին, որ անհրաժեշտ է համագործակցություն` հայկական բոլոր կազմակերպությունների հետ: Հնչեցին առանձին զեկույցներ Սիրիայի հայության մասին, Ջավախքի խնդիրների եւ այլն»:

Կիրո Մանոյանը հավելեց, որ համագումարի հաջորդ օրը շարունակվեց Եվրոխորհրդարանում, որի հիմնական թեմաներից էր Հայոց ցեղասպանությունը, Արցախի հարցի կարգավորումը եւ այլն:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031