Հոկտեմբերի 17-ին, ժամը 10.35-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցից բերման են ենթարկել Լեհաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվող, 1954 թ. ծնված Գագիկ Զ.-ին:
Վերջինիս հայտնաբերման մասին հայտնվել է Կոտայքի մարզի դատախազություն, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն և Ինտերպոլի ԱԿԲ:
ՀՀ ոստիկանություն