Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը սեփական օդանավակայան այլևս չի՞ ունենա

Հոկտեմբեր 18,2013 12:27

«Զվարթնոց» օդանավակայանը կարող է և պետք է ծառայի որպես օդանավակայան: «Միջազգային օդանավակայաններ» կազմակերպությունը, որը օդանավակայանը ապամոնտաժելու հարց է բարձրացնում, նա հանդիսանում է անվարձահատույց վարձակալ օդանավակայանի՝ 30 տարով»,-«Նոյյան տապան» մամուլի ակումբում հայտարարեց օդանավակայանի հին մասնաշենքի նախագծի համահեղինակ Արթուր Թարխանյանի դուստրը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը:

Անդրադառնալով այն պնդմանը, թե շենքը սեյսմակայունության տեսանկյունից վատ վիճակում է, տիկին Թարխանյանն ասաց. «Սեյսմիկայի հարցը չի համապատասխանում իրականությանը: Ժամանակին օդանավակայանը եղել է՝ որպես ռազմավարական օբյեկտ և նախագծվել է ինը պլյուս բալի երկրաշարժի համար»:

Անահիտ Թարխանյանը կառավարությանն առաջարկում է փոխել հիմնական վարձակալին, քանի որ այն չի ուզում պատասխանատվություն ստանձնել իրեն հանձնված շենքի նկատմամբ և ներդրումներ անել շենքը վերականգնելու համար:

Անահիտ Թարխանյանը մտահոգություն հայտնեց. «Օդանավակայանի շենքը քանդելը նշանակում է, որ ՀՀ-ն սեփական օդանավակայան չի ունենա, քանի որ այդ դեպքում պետական սեփականությունը կդառնա մասնավոր»:

Հանրային խորհրդի Պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովի նախագահ Ժասմին Ասրյանը այս մտադրությունը որակեց՝ որպես «վերջին ժամանակներում մեր հուշարձանների նկատմամբ ջարդ»:

Տիկին Ասրյանը «Զվարթնոցի» մասին ասաց. «Օդանավակայանը երկու անգամ ավելի ամուր է, քան Մոսկվայի Օստանկինո հեռուստաընկերության աշտարակը: Մեր հանրապետությունում ընդունված ձեռագիր է՝ սկզբից խոսել մի հարցի մասին, որը կամաց-կամաց պիտի իրագործվի, հետո արդեն փաստի առաջ կանգնեցնել և´ կառավարությանը, եւ´ հասարակությանը»:

Ժասմին Ասրյանը տեղեկացրեց, որ Հանրային խորհուրդը որոշել է  անհապաղ կասեցնել որևէ ելք և մուտք օդանավակայանի այն տարածք, որը մտադիր է քանդել կառավարիչը և արգելանք դնել:

Անդրադառնալով սեյսմակայունության հարցին՝ տիկին Ասրյանն ասաց. «Եթե անգամ լիներ խնդիր, ապա այդ հարցը կարելի է շատ հեշտությամբ լուծել: Զվարթնոց օդանավակայանն այժմյան իրավիճակի դրությամբ ունի հարյուր միլիոն դոլարից ավելի արժեք»:

Հարցին իրավիճակը  չի՞ վկայում այն մասին, որ կառավարության թողտվությամբ է դա կատարվում, Ժասմին Ասրյանը այսպես պատասխանեց. «Դանակը ոսկորին է հասել, այդ պատճառով էլ հասարակությունը կառավարությանը չի վստահում:Կառավարությունը ընդհանրապես թույլ չպիտի տար նման հարցի բարձրացումը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031