Երեկ տեղեկացրել էինք, որ Ալմաթիում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հայաստանցի 75 կգ քաշային Արման Հովիկյանը մեկնարկային մենամարտում 1:2 հաշվով պարտվել է հարավկորեացի Ջեյմին Յոնգին եւ վերածվել հանդիսականի:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի լրատվության բաժինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի հետ: Պարզվել է, որ գյումրեցի մարզիկն իրականում կողմնակալ մրցավարության զոհ է դարձել: «Մարզադահլիճը ծափողջույններով ճանապարհեց Արմանին, որն իրականում հաղթել էր հարավկորեացուն: Դա պարզ երեւաց նաեւ մենամարտի տեսագրությունում, որը քանիցս դիտեցին եւ վերլուծեցին ինչպես մեր, այնպես էլ` այլ երկրների մասնագետները», – տեղեկացրել է գլխավոր մարզիչը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ