Ռուսաստանի նախագահի մամուլի եւ տեղեկատվության վարչության ղեկավարը նախօրեին տեղեկացրել է, որ Զորի Բալայանի՝ Պուտինին ուղղված նամակին «որեւէ տեսակի արձագանք նախատեսված չէ»։
«ՉԻ» – Կարելի է ասել՝ լավ պրծանք: Ուրախալի է հատկապես «որեւէ տեսակի արձագանք» արտահայտությունը։ Ի սկգբանե պարզ էր, որ Պուտինը նամակին չի պատասխանելու, բայց լավ է, որ այլ արձագանքներ նույնպես չեն լինելու։ Ասենք՝ նամակն այլ նպատակներով չեն օգտագործելու, վրան չեն ծիծաղելու, դատահոգեբուժական փորձաքննության չեն ենթարկելու, մի խոսքով՝ ձեւացնելու են, թե այդպիսի նամակ չեն ստացել։
Բայց հուսահատվել պետք չէ։ Մեր տեղեկություններով՝ ներկայումս մի խումբ մտավորականներ բաց նամակ են գրում Պուտինին եւ պահանջում անպայման պատասխանել Զորի Բալայանի նամակին:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև