Ալմաթիում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հայաստանցի 56 կգ քաշային Արամ Ավագյանը երեկ հաղթանակով է մեկնարկել եւ շարունակում է պայքարը մեդալների համար: Նա, դրսեւորելով կամային որակներ, համառ պայքարում 3:0 հաշվով առավելության է հասել Անգլիան ներկայացնող Գամալ Յաֆայի նկատմամբ:
Այսօր Հայաստանի բռնցքամարտիկներից պայքարի մեջ ներգրավվելու է 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը: Այս պահի դրությամբ աշխարհի առաջնությունում ռինգ մտած մեր երկրի հինգ բռնցքամարտիկներից երեքը պարտվել են, երկուսը` հաղթել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ