Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարտին Ահարոնյան. «Օդանավակայանում մի դեսպան կարգը խախտեց…»

Հոկտեմբեր 18,2013 11:55

Հատված երաժիշտ, կատարող Մարտին Ահարոնյանի հարցազրույցից:

Մաքսային միությանը միանալու որոշմանը կո՞ղմ եք, թե՞ դեմ։

– Դա շատ խորը հարց է, բարդ է միանգամից ասել։ Հաշվի առնելով մեր աշխարհագրական դիրքը եւ մնացած խնդիրները՝ տարբեր կարծիքների ես հանգում։ Բայց չպետք է մոռանանք, որ եղել են դեպքեր, երբ միայն ռուսներն են մեր թիկունքին կանգնել։ Եթե այդ տեսանկյունից նայես, լավ է։

Դա արտաքին հարց է, բայց ես ներքին խնդիրներից էլ ավելի եմ նեղվում։ Հավասարություն եմ ուզում, որ իշխանավորի, պաշտոնյայի ու հասարակ քաղաքացու միջեւ տարբերություն չդրվի: Դրսում ինչքան պաշտոնյան բարձր դիրք է զբաղեցնում, այնքան նրան ավելի մեծ պատիժ է հասնում։ Անգամ նման դեպքի եմ ականատես եղել։ Օդանավակայանում մի դեսպան կարգը խախտեց, նրան շատ ավելի վատ վերաբերվեցին, քան սովորական քաղաքացուն։

Մարդ պետք է իր երկրում իրեն արժանապատիվ մարդ զգա, որ չնեղվի՝ տեսնելով, թե ինչպես է մեկի կամ մյուսի տղան ճանապարհ կտրում կամ ինչ-որ սրճարանում իրեն վատ պահում։ Ստացվում է, որ մարդ հանգիստ չի ապրում, իրեն նեղում են ու հասցնում այնպիսի վիճակի, որ նա ստիպված հեռանում է երկրից։ Շատ գիտեմ դեպքեր, երբ այստեղ էլ լավ են ապրել, ամեն ինչով ապահովված են եղել, բայց մեկ էլ գնացել են։ Երբ հարցնում ես, թե ինչու եք գնում, հասկանում ես, որ զզվել են։

Եվա ՌՈՒԲԻՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031