Ըստ ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության՝ դիտարկումն ընդհատվել է ադրբեջանական կողմից ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ ավտոմատ զենքից արձակված կրակոցների պատճառով:
Սակայն, ըստ ԵԱՀԿ կայքի տարածած տեղեկատվության, երբ երկու կողմերի դիտարկման խմբերը լսել են կրակոց, «հնարավոր չի եղել կողմնորոշվել, թե որտեղից եկան այդ կրակոցները, և անվտանգության նկատառումներից ելնելով՝ անձնական ներկայացուցիչը որոշել է դադարեցնել առաքելությունը»։
ԵԱՀԿ կայքի տեղեկատվության համաձայն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վստահ են, որ առաքելության բոլոր կողմերը շահագրգռված են, որ դիտարկման ընթացքում բարձր պրոֆեսիոնալիզմ ցուցաբերվի։ Նրանք կարծում են, որ այս բացառիկ ցավալի դեպքը վտանգում է աշխատանքը: Հիշեցնելով 1994 թ. մայիսին կնքված հրադադարի համաձայնագիրը՝ համանախագահները կոչ են անում համապատասխան իշխանություններին՝ մանրակրկիտ եւ անկողմնակալ հետաքննություն անցկացնել դեպքի առնչությամբ։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Կարդացեք նաև