Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Լեպյոխին. Ոչ ոք Հայաստանին չի պարտադրում հենց այս պահին մաս կազմել Մաքսային միությանը

Հոկտեմբեր 18,2013 11:41

«Ոչ ոք չի պարտադրում Հայաստանին հենց այս պահին մաս կազմել Մաքսային միությանը: Հայաստանը ինքը պետք է դա որոշի, իսկ հիմա ընթանում են նախապատրաստական աշխատանքներ, ինչի մասին հայտարարեց Հայաստանը»,- այսօր «Նովոստի» մամուլի կենտրոնում հայտարարեց ԵվրԱզԷս-ի ինստիտուտի տնօրեն, ՌԳԱ Գիտխորհրդի` Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի հարցերով բյուրոյի անդամ Վլադիմիր Լեպյոխինը:

Նրա խոսքով, Մաքսային միությունը նպատակ չէ, այլ Հայաստանի համար տնտեսական առումով առավելություններ ստանալու լավագույն միջոցն է. «Ընձեռված հնարավորությունից Հայաստանը պետք է կարողանա հնարավորինս շատ բան քաղել իր համար: Ես հասկանում եմ, որ հարցեր կլինեն ՄՄ-ի միջոցով, բայց հստակ պետք է լինի տնտեսական շահը, սա է ամենակարևորը»:

Այն հարցին, թե ի՞նչ օգուտ ունեն Մաքսային միության երեք անդամները Հայաստանի անդամակցությունից, բանախոսն ասաց, որ առաջին հերթին Հայաստանին է դա պետք` տնտեսական շահերի տեսանկյունից:

Իսկ ինչ վերաբերում է այն քննադատությանը, թե սա Ռուսաստանի կայսերական ամբիցիաների իրագործմանն է ուղղված, ապա Լեպյոխինը շեշտեց` «Նման բան չկա:

Հատկապես ինչ տնտեսական օգուտների մասին է խոսքն, ըստ ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյայի`քիչ ուշ տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031