Հատված ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հարցազրույցից:
– Պարոն Ռուստամյան, ճի՞շտ են լուրերը, որ ԵԽԽՎ–ում Զարուհու հարցից հետո Դուք Զարուհուն ասել եք՝ հիստերիկ հարց տվեցիր, զրոյացրիր ընդդիմությանը։
– Շատ բան եմ ասել, բայց՝ ոչ դա։ Եվ ինչ ասել եմ, հրապարակավ եմ ասել։
– Ասում են, Դուք Զարուհու հետ միշտ էլ «այնքան լավ չեք եղել»։
Կարդացեք նաև
– Սխալ տեսակետ է։
– Իսկ ԵԽԽՎ անդամ այլ երկրների պատգամավորների վերաբերմունքն ինչպիսի՞ն էր այդ հարցի նկատմամբ։
– Այն լսարանում, որտեղ հնչեց հարցը, բնականաբար, հասկանալի չէր. լսարանի մեծամասնության համար անընդունելի էր նման ոճը, ընկալվեց, որ փաստերը հիմնավոր չեն, և ըստ էության, ուղղված էր ոչ թե երկրի ներքին քաղաքականության վերհանմանը, այլ վիրավորանքի նպատակ էր հետապնդում։
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում