shamshyan.com. Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:00-ի սահմաններում Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակիչ, 28-ամյա Արթուր Մուրադյանը, վարելով Mercedes ML 320 մակնիշի 24 ՏԼ 222 համարանիշի ավտոմեքենան, Հրաչյա Քոչար փողոցում նշված ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել մայթեզրին գտնվող յուղման կետի տաղավարին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն են տեղափոխվել վարորդ Ա. Մուրադյանը և ուղևորուհին՝ 32-ամյա Աննա Հարությունյանը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդի հայրը աշխատում է պաշտպանության նախարարությունում:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի