Հատված Հայ արիական միաբանության նախագահ Արմեն Ավետիսյանի հարցազրույցից:
– Տարիներ առաջ Դուք հայտարարեցիք, թե երկրի բարձրագույն ղեկավարության կազմում բազմաթիվ համասեռամոլներ կան, որոնց ցուցակը Ձեր ձեռքի տակ է, եւ այն կհրապարակեք։ Դրանից հետո, սակայն, Դուք լռեցիք, ու այդ խոսակցությունը կարծես թե «փակվեց»։ Ինչո՞ւ։
– Չփակվեց, ինձ փակեցին, իսկ դրանք տարբեր բաներ են։ Ես բանտից դուրս գալուց հետո էլ եմ այդ թեմային արձագանքել։ Իսկ ինձ կալանավորելու պատճառաբանությունն այսպես էր՝ հակահրեական, հակաքրդական տրամադրությունների, իբրեւ թե փոքրամասնություններին վիրավորելու կամ ահաբեկելու համար, մեղադրանքն այդ հոդվածի տակ էր։ Բայց դե անգամ մամուլն է արձագանքել, որ այդ ամենը նշված ցուցակի պատճառով է եղել։
Ես այդ անունները հրապարակել եմ, եւ մինչեւ այսօր էլ այդ անուններն արծարծվում են։ Եվ վերջերս էլ Գառնիկ Իսագուլյանը, որն այդ ժամանակ կարծեմ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմում էր աշխատում, ասաց, որ այո՛, Ա. Ավետիսյանն ինձ տվել է ծրարներ, որոնք հանձնել եմ ե՛ւ Ռոբերտ Քոչարյանին, ե՛ւ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանին, որն այն ժամանակ ՀՀ վարչապետն էր:
Կարդացեք նաև
– Խնդրում եմ՝ նշեք, թե այդ ցուցակում կոնկրետ ում անուններն են նշված։ Դուք ժամանակին երեք գերատեսչության անուն էիք հրապարակել, որտեղ կային համասեռամոլներ։
– Ես նշել էի նախագահի աշխատակազմը, կառավարությունը եւ արդարադատության նախարարությունը։ Ես դա չեմ բացահայտել, դա բացահայտված էր, ուղղակի ես սկսել եմ խոսել դրա մասին։ Ես կարող եմ մի բան ասել, որ այդ հայտարարությունից հետո իշխանական շրջանակներից եւ ուժային կառույցներից ինձ հետ հանդիպել են՝ պարզելու՝ իսկապես այդքան լուրջ է խնդիրը։ Ես դրանից հետո պայմանավորվել եմ բարձրաստիճան պաշտոնյաների հետ ու խոստացել եմ չհրապարակել անուններ, դրանից հետո շատ հարցեր լուծվել են, եւ ես չեմ ուզում խախտել մեր պայմանավորվածությունները եւ նորից սկսել 10 տարվա գործից խոսել։ Այսօր Կոմայգին այդ ամենի հետեւանքներից մեկն է, որը կարելի է ցանկության դեպքում 5 րոպեում վերացնել։
– Ձեր նշած գերատեսչություններում այժմ նույն վիճա՞կն է տիրում, թե՞ փոփոխություններ կան։
– Չէ՛, նույնը չի հաստատ։ Միայն ՀՀ կառավարության ղեկավար կազմում է մնացել հնուց, իսկ մյուս երկու տեղերում բացարձակ նման բան չկա։ Ես չեմ վախենում, ուղղակի ես խոստացել եմ 10 տարի առաջվա իրադարձությանը չանդրադառնալ, հասել ենք մի սահմանի, այնտեղից շարունակենք, ու դա ճիշտ եմ համարում։ Ցուցակները հանձվել են Ռ. Քոչարյանին, Ս. Սարգսյանին եւ Ա. Մարգարյանին։ Նույնիսկ երջանկահիշատակ Ա. Մարգարյանն ասաց՝ տալիս տալիս ես, միանգամից մասոնների ցուցակն էլ տուր։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ https://www.hayary.org-ի
It is shameful to provide a channel to such a hateful nazi.
Հունական կամուֆլյաժով ու նացիստական կեռխաչով․․․ Ինքն էլ “բեսամթ” ազգայնական․․․
Մեզ մենակ էս էժանագին բաներն էին պակաս։ Բռավո, “Առավոտ”, հակառակ բևեռներն իրար ձգելու հատկություն ունեն։
Հաջորդ անգամ հաստատ կոմայգուց կերպարներ կընտրեք ու կգովազդեք։
Ում համար եք էս թատրոնը բեմադրում․․․ Էդ տղեն պատերազմից հետո մտել ու մի տեղ լուսանկարվել է համազգեստով, էդ համազգեստն իր “ջոկատում” հաստատ չէր կարող լինել, քանի որ ՀՀ շատ ուշ է մտել։
Ուղղակի ցույց եք տալիս, որ, այ, էս երևույթից էլ ունենք Հայաստանում։ Ուրիշ թեմա չունե՞ք, թե զոհված ու կենդանի նվիրյալները վերջացել են․․․