Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի դատախազությունը հաղթել է «Եվրոմետալ» ՍՊ ընկերությանը

Հոկտեմբեր 18,2013 11:18

Երևանի դատախազությունը դիմել էր ՀՀ վարչական դատարան, խնդրել էր, որպեսզի «Եվրոմետալ» ՍՊ ընկերությունից հօգուտ պետական բյուջեի բռնագանձվի 415.560 ՀՀ դրամ։

Դատախազությունը միաժամանակ միջնորդել էր հայցագնի չափով արգելանք դնել պատասխանողին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա։
Դատարանն արգելանքը դրել էր «Եվրոմետալ» ՍՊ ընկերությանը պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա։

Մեր տեղեկություններով, ՍՊ ընկերությունը մտադիր է բողոքել վարչական դատարանի որոշումը:Ինչո՞ւ:
Ըստ դատախազության, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից Երևան քաղաքի դատախազությանը տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ռադիոհաճախականությունների օգտագործման վճարների մասով պատասխանողի պարտավորությունները պետական բյուջեի նկատմամբ կազմել է 415.560 ՀՀ դրամ։
«Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 07.03.2006 թվականի թիվ 28-Ն որոշմամբ հաստատված կարգի հիման վրա ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության կողմից կատարված հաշվարկների և ներկայացված տեղեկանքի համաձայն՝ շարժական ռադիոկապի օգտագործման համար 12.06.2003 թվականին պատասխանողին տրվել է ռադիոլեկտրոնային միջոցների շահագործման թույլտվությունը։ Պատասխանողն օգտագործել է 154.075 ՄՀց ռադիոհաճախականություն, շահագործվել է 1 բազային և 6 շարժական կայան։
Պատասխանողը, ըստ հայցվոր կողմի, խախտել էր «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 17.1-րդ հոդվածի վեցերորդ մասը, համաձայն որի, ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարը սահմանվում է տարվա համար և ենթակա է վճարման յուրաքանչյուր եռամսյակի համար հավասարաչափ մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը, իսկ նույն օրենքի 19-րդ հոդվածի համաձայն էլ, յուրաքանչյուր անձ, որն ունի ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն, պարտավոր է կատարել վերջինիս պայմանները և ռադիոհաճախականությունների օգտագործման վերաբերյալ կարգավորողի հրահանգները։
Հայցվորը հղում է անում նաեւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածին, ըստ որի, «պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ՝ պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների բացակայության դեպքում՝ գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան»։ Ընկերությունը պատշաճ չի կատարել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքով և «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 07.03.2006 թվականի թիվ 28-Ն որոշմամբ ռադիոհաճախականությունների օգտագործման համար սահմանված ապառքի գումարի վճարումը։
Ընկերությունն իր առարկություններում, չէր ընդունել դատախազության հայցը, որպես փաստական հանգամանք նշելով, որ իրենց կողմից 2003 թ. մայիսի 14-ից մինչև 2005 թ. դեկտեմբերի 31-ը «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՓԲ ընկերության հետ կնքված թիվ 2003/75 պայմանագրով վճարվել է 1.143.000 ՀՀ դրամ, իսկ 2006 թ.հունվարի 1-ից սկսած ռադիոհաճախականություններ չեն օգտագործել և որևէ պայմանագիր չի կնքվել։ Հետեւաբար, իրենք չէին կարող վճարել մի բանի համար, որը չեն օգտագործել. «Չօգտագործված ռադիոհաճախականությունների և չստանձնած պարտավորությունների համար ընկերությունը չի կարող 415.560 ՀՀ դրամի պարտավորություն ունենալ»։
Ըստ պատասխանող ընկերության, հայցապահանջը 2003 թ. մայիսի 14-ից մինչև 2005 թ. դեկտեմբերի 31-ը ժամանակահատվածի համար հաշվարկված գումարների վճարման հետ որևէ առնչություն չունի։ Հայցը վերաբերում է 2006 թ. մինչև թույլտվության գործողության ժամկետի ավարտը` 2008 թ. հունիսի 12-ը չվճարված գումարներին, որը ՀԾԿՀ-ի հեռահաղորդակցության վարչության կողմից ներկայացված տեղեկանքի համաձայն` նշված ժամանակահատվածի համար կազմում է 415.560 ՀՀ դրամ։
Ըստ հայցվորի, կազմակերպությունը ռադիոհաճախականությունները չօգտագործելու դեպքում կարող էր դրա դադարեցման նպատակով դիմել հանձնաժողովին. «Եթե տրված թույլտվության գործողությունը դադարեցված չէ, ապա թույլտվություն ստացած ցանկացած կազմակերպություն, այդ թվում «Եվրոմետալ» ՍՊ ընկերությունը, պարտավոր է կատարել օրենքով նախատեսված գրավոր վաղեմության ժամկետը բաց թողնված լինելու մասին պատասխանողի ներկայացուցչի փաստարկներին, ապա դատարանը դրանք անհիմն է համարում՝ հետևյալ պատճառաբանությամբ»:

Ինչ վերաբերում է հայցային վաղեմությանը, պատասխանողի այդ առարկությունն անհիմն է համարել դատարանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031