Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Սամվել Ուզունյանի նախագահությամբ քիչ հետո կշարունակվի Լենդրուշ Գեղամյանի դեմ հարուցված քրեական գործով դատական հերթական նիստը:
Գործը վարույթ է ընդունվել այս տարվա ապրիլին, եւ տեղի է ունեցել տասնհինգ դատական նիստ:
Լ.Գեղամյանը ըստ մեղադրանքն առաջադրող կողմի` Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Վ. Հարությունյանի , չի մասնակցել ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանությանը: Սակայն որպես հաշմանդամ ազատամարտիկ զինվորական կենսաթոշակ ստանալու և այլ իրավունքներից օգտվելու նպատակով խաբեությամբ ձեռք է բերել ՀԱԲ -ի «Ադանա» կամավորական ջոկատի կազմում 1989-1993թթ. ընթացքում ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանությանը մասնակցելու և «կոնտուզիա» ստանալու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր:
Այդ կեղծ փաստաթղթերը նա ներկայացրել էր բժշկական հաստատություններ, հետազոտվել էր որպես ազատամարտիկ, իսկ 2004թ. ապրիլի 15-ի ՀՀ սոցիալական ապահովության նախարարության թիվ 2 ԲՍՓՀ-ի կողմից ճանաչվել էր 2-րդ խմբի հաշմանդամ:
Կարդացեք նաև
Կեղծ ազատամարտիկը մինչեւ 2011թ.նոյեմբերի մեկը խաբեության եղանակով հափշտակել էր առանձնապես խոշոր չափի 20. 058 095 ՀՀ դրամ գումար:
Ամբաստանյալի պաշտպանն է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, նախկին քննիչ Լյուդվիգ Ավետիսյանը: Նա, ի դեպ, ԱԻՆ առաջնորդ Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով ամբաստանյալ, Հայրիկյանի վրա կրակող Խաչիկ Պողոսյանի պաշտպանն էր: