Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու հուղարկավորության

Հոկտեմբեր 17,2013 23:34

Այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստում կադրային փոփոխությունների հարց չի քննարկվել: Նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով, նիստում քննարկել են  առաջիկա  ՏԻՄ ընտրություններին եւ  Արարատում քաղաքապետի  ընտրությանը իրենց թեկնածուի մասնակցության հարցը:

Նա ասաց, որ դեռ հստակ չէ ՀՀ նախագահը Վիլնյուս կմեկնի՞, թե՝ ոչ. «Ժամանակը կգա, նախագահի մամլո ծառայությունը պաշտոնական պատասխան կտա: Առաջիկա հանդիպման մասին միայն կարող եմ ասել,  որ գործող քաղաքական ուժի, Հայաստանի իշխանությունների համոզմամբ, պետք է շարունակենք երկխոսությունը մեր եվրոպացի գործընկերների հետ: Դա անհրաժեշտ է ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Եվրոպային, որովհետեւ բարեփոխումների արդյունքում Հայաստանը  դարձել է ավելի ժողովրդավարական: Մեր երկխոսության մեխը պետք է լինի քաղաքական բարեփոխումների շարունակությունը՝ Հայաստանում խոսքի ազատության, մարդու իրավունքների, բազմակարծության  եւ ժողովրդավարական բարեփոխումների շարունակությունը: Հիմա Վիլնյուսում դա կլինի հայտարարությո՞ւն, հռչակագի՞ր, ասոցացման համաձայնագի՞ր, քաղաքական մա՞ս, թե՞ նորացված տարբերակ, կարծում եմ, էական չէ: Էականն այն է, որ կողմերը պատրաստակամություն կունենան շարունակել երկխոսությունը»:

Պարոն Շարմազանովն ասաց նաեւ, որ Սերժ Սարգսյանը մեկնելու է Բրյուսել՝ մասնակցելու ԵԺԿ նախագահ Մարտենսի հուղարկավորությանը:

Նա  նաեւ անդրադարձավ Զորի Բալայանի աղմկահարույց նամակին. «Չեմ կարծում, որ պարոն Բալայանի նամակում զետեղված մտքերը մեկնաբանության կարիք ունեն, որովհետեւ իր տեսակետն է: Պարզապես, այնպիսի տպավորություն ունեմ,  որ մեր հասարակության շատ ներկայացուցիչներ, որոնք մեկնաբանեցին, ուղղակի չէին կարդացել նամակն ամբողջությամբ: Այնտեղ կան հստակ կետեր՝ Արցախը ավելի մեծ է, քան ԼՂԻմ-ը, որը կամայականորեն գտնվել է բոլշեւիկյան իշխանության եւ Ստալինի կողմից: Արցախն ու Նախիջեւանը երբեք չեն եղել Ադրբեջանի կազմում: Ադրբեջանը արհեսատական պետական միավորում է, որի տարածքի մի մասը պատմական հայկական տարածք է, որը բնակեցված է եղել հայերով…»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031